TOP նոր
» » Նախընտրական քարոզարշավի ընթացքում գերիների վերադարձի հարցը շահարկելն անթույլատրելի է․ այդկերպ բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»․ ՀՀ ՄԻՊ

Նախընտրական քարոզարշավի ընթացքում գերիների վերադարձի հարցը շահարկելն անթույլատրելի է․ այդկերպ բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»․ ՀՀ ՄԻՊ

9-06-2021, 11:37 Դիտումներ: Հայաստան
9 Հունիս 2021, 11:37 - NovostiNK
Նախընտրական քարոզարշավի ընթացքում գերիների վերադարձի հարցը շահարկելն անթույլատրելի է․ այդկերպ բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»․ ՀՀ ՄԻՊ


Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է` այն էլ խոսելով այլ մարդկանցով գերիների փոխանակումների ու փոխանակվելու պատրաստակամության մասին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ակնհայտ է, որ նման բան տեղի ունենալ չի կարող, իսկ շահարկումները միայն ավելացնում են լարվածությունը երկրում և ավելի են բարդացնում գերիների վերադարձը. այդ կերպ ադրբեջանական իշխանությունների համար պարզապես բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»: Եվ, իհարկե, դա բացահայտ անհարգալից վերաբերմունքի է գերիների ու նրանց ընտանիքների անդամների, նրանց զգացմունքների նկատմամբ:

Ուստի, բոլորից պահանջում եմ ամբողջությամբ դադարեցնել գերիներին վերադարձի հարցերի շահարկումը:

Պետք է ոչ թե շահարկումներով բարդացնել գործընթացը, այլ իրական ջանքեր ներդնել Ադրբեջանում անօրինական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար», - գրել է Արման Թաթոյանը:


Աղբյուրը՝ Aysor

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS