TOP նոր
» » Լարվածության կոչերը միակողմանի են. դա իշխանական ուժն է, որ այսօր սփռում է այդ ատելության մթնոլորտը. Դավիթ Հարությունյան

Լարվածության կոչերը միակողմանի են. դա իշխանական ուժն է, որ այսօր սփռում է այդ ատելության մթնոլորտը. Դավիթ Հարությունյան

9-06-2021, 11:54 Դիտումներ: Հայաստան
9 Հունիս 2021, 11:54 - NovostiNK
Լարվածության կոչերը միակողմանի են. դա իշխանական ուժն է, որ այսօր սփռում է այդ ատելության մթնոլորտը. Դավիթ Հարությունյան


Այս իշխանությունը գերիների հարցն ընդհանրապես չի մտահոգում, երբեք չի մտահոգել: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը:

Նա նկատեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ բոլոր հարցերին անդրադարձ կա կոնկրետ ժամանակացույցով, իսկ գերիների հարցին անդրադարձըը ընդհանուր տերմինաբանությամբ է. «Այսինքն երբ խոսքը հողեր վերադարձնելու մասին է, այս իշխանությունը վերցնում է հստակ պարտավորություն եւ ամրագրում է ժամկետներ: Երբ խոսքը գերիների մասին է, որեւէ ժամկետ չկա: Երկրորդ, նույն ձեռագիրը մենք տեսնում ենք հետագա գործունեության ընթացքում: Հունվարյան հայտարարությունում որեւէ խոսք չկա գերների մասին: Սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին նախագծի մեջ ուեէ խոսք չեք գտնի գերիների մասին: Նրանք գերիներին մատնել են անտերության»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, թե ինչ է անում «Պատիվ ունեմ» դաշինքը, որ հանրային լարվածությունն այս աստիճան չսրվի, Դավիթ Հարությունյանն ասաց. «մենք անում ենք ամեն ինչ, որ չսրվի: Եթե հետեւում եք մեր լիդերների խոսքին, ապա երբեւէ չեք լսի բռնության կամ հաշվեհարդարի կոչեր: Ես այս պահին նման կոչեր չեմ լսել նաեւ «Հայաստան» դաշինքի լիդերներից: Այնպես որ մենք ամեն ինչ անում ենք, որ դա տեղի չունենա: Լարվածության կոչերը միակողմանի են: Դա իշխանական ուժն է, որ այսօր սփռում է այդ ատելության մթնոլորտ»:


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS