TOP նոր
» » Իշխանության գալուց հետո մենք կվերականգնենք գյուղտնտնախարարությունը. Վահե Հակոբյան

Իշխանության գալուց հետո մենք կվերականգնենք գյուղտնտնախարարությունը. Վահե Հակոբյան

10-06-2021, 12:46 Դիտումներ: Հայաստան
10 Հունիս 2021, 12:46 - NovostiNK
Իշխանության գալուց հետո մենք կվերականգնենք գյուղտնտնախարարությունը. Վահե Հակոբյան


Ռոբերտ Քոչարյանի թիմը իշխանության գալուց հետո մտադիր է վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը։ Այս մասին տեղեկացրեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը Թալինի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Կարճ ներկայացնելով դաշինքի նախընտրական ծրագիրը՝ Հակոբյանը նշեց, որ թիմը մտադիր է վերականգնել փակված գյուղտնտնախարարությունը եւ խորհրդատվությունների ինստիտուտը գյուղատնտեսությունում զբաղվածների համար, իրականացնել լիզինգային ծրագրեր։

«Մենք գիտենք, որ կա խնդիր ջրամբարների հետ կապված։ Նախագծում է 11 ջրամբարների կառուցումը։ Կարծում եմ, կլինի նաեւ 12-րդը՝ Մեղրիինը։ Ուշադրություն կհատկացվի ջերմոցային տնտեսություններին։ Մենք պատրաստ ենք լսել եւ լուծել ցանկացած խնդիր»,- նշեց Վահե Հակոբյանը։


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS