TOP նոր
» » Անհայտ կորածների թիվը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

Անհայտ կորածների թիվը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

17-06-2021, 08:14 Դիտումներ: Հայաստան
17 Հունիս 2021, 08:14 - NovostiNK
Անհայտ կորածների թիվը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն


Անհայտ կորածների թիվը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

«ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ զինծառայողների վերաբերյալ «գաղտնի» փաստաթղթի մասին

ՀՀ Կառավարության որոշմամբ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող ամսական 300,000 դրամ աջակցության «Կամուրջ» ծրագրի շահառուների տվյալները հրապարակված են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կայքում`անհայտ կորածների անվանական ցանկով։ Հետևաբար, փաստաթուղթը հանրամատչելի է և որևէ գաղտնիություն չի պարունակում։

«Կամուրջ» ծրագիրն իրականացվում է նախորդ տարվա դեկտեմբերից, և այդ պահի դրությամբ՝ անհայտ կորած զինծառայողների հարազատներն սկսել են ստանալ աջակցություն՝ մինչև վերջնական շահառու դառնալու որոշման կայացումը։ Այնուհետ՝ աճյունների գտնվելուց և նույնականացվելուց հետո, շահառուներն ստացել են զոհված անձի համար նախատեսված աջակցությունն, իսկ մյուսների վերջնական շահառու դառնալու հարցը կորոշվի սահմանված կարգով։

Ծրագրի մեկնարկից մինչ օրս գտնվել և նույնականացվել է շուրջ 700 աճյուն, հետևաբար, տարածվող` անհայտ կորածների թիվը չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է հայտարարությունում։

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ավելի վաղ հայտնել էր, որ Զինվորների ապահովագրության հիմնադրամը՝ ապրիլին, Կառավարությանը զեկուցել է, որ անհայտ կորածների թիվը 1064 է:

Զինվորների ապահովագրության հիմնադրամը ապրիլին Կառավարությանը զեկուցել է՝ անհայտ կորածների թիվը 1064 է. Սերժ Սարգսյան


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS