TOP նոր
» » Համավարակից հետո առաջին դեպքն է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղակայել է շուրջ 200 կարճաժամկետ դիտորդների

Համավարակից հետո առաջին դեպքն է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղակայել է շուրջ 200 կարճաժամկետ դիտորդների

20-06-2021, 15:10 Դիտումներ: Հայաստան
20 Հունիս 2021, 15:10 - NovostiNK
Համավարակից հետո առաջին դեպքն է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղակայել է շուրջ 200 կարճաժամկետ դիտորդների


ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար հանրապետությունում տեղակայել է շուրջ 200 կարճաժամկետ դիտորդների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում ընտրատեղամասերից մեկում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մըրֆին:

«Արդեն մեկ ամիս է, որ մեր դիտորդական առաքելությունը այստեղ ծավալում է իր գործունեությունը: Եվ մեր առաքելության համար սա ակնհայտորեն շատ կարևոր օր է: Ավելի քան 100 թիմ ունենք, որոնք տեղակայված են երկրով մեկ և դիտարկում են անցկացնում»,-ասաց Մըրֆին:

Առաքելությունը դիտարկել է բոլոր գործընթացները՝ ընտրողների, թեկնածուների գրանցումը, ԿԸՀ աշխատանքը, ուսումնասիրել է երկրի օրենսդրությունը, ինչպես նաև այն, թե Հայաստանը որքանով է հետևել միջազգային պարտավորություններին:

«Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո սա առաջին դիտորդական առաքելությունն է, որի շրջանակներում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղակայում է կարճաժամկետ դիտորդների: Այստեղ արդեն իսկ տեղակայված են շուրջ 200 կարճաժամկետ դիտորդներ: Եվ սա Covid-19 համավարակից հետո աննախադեպ է, առաջին դեպքն է»,- ասաց առաքելության ղեկավարը:

Քվեարկության օրը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը համագործակցում է նաև ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեայի դիտորդների, Եվրախորհրդի դիտորդական առաքելության դիտորդների հետ: «Որպես միջազգային դիտորդության մի մաս՝ կարող ենք ասել, որ այս պահին 300-ից ավելի միջազգային կարճաժամկետ դիտորդներ են տեղակայված երկրում»,- ասաց նա:

Կարճաժամկետ դիտորդները ողջ օրվա ընթացքում այցելելու են ընտրատեղամասեր և դիտարկելու են գործընթացը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ դիտորդները թվային տարբերակով զեկուցել են գործընթացի մասին թիմի հիմնական անդամներին: «Այսպիսով, մեր թիմերը տեղակայված են լինելու ընտրատեղամասերում ամբողջ օրվա ընթացքում և տվյալներ, տեղեկատվություն են հավաքելու ողջ օրվա ընթացքում»,- նշեց Մըրֆին:

Առաքելությունը 4 շաբաթ առաջ տեղակայել էր նաև երկարաժամկետ դիտորդներ:

Առաքելությունը կկարողանա իր նախնական եզրակացությունը ներկայացրել միայն վաղը՝ հունիսի 21-ին:

«Վաղը մենք կկարողանանք մեր նախնական եզրակացությունները ներկայացնել՝ այս ողջ դիտարկման ժամանակահատվածի համար:

4 շաբաթ առաջ մենք երկարատև դիտորդների ենք տեղակայել երկրի բոլոր 10 մարզերում և 2 օր առաջ 100-ից ավելի կարճաժամկետ դիտորդների թիմեր ենք տեղակայել երկրի բոլոր մարզերում: Նրանք հաճախելու են ընտրատեղամասեր և դիտարկելու են գործընթացը: Նրանք իրականացնելու են դիտորդություն և թվային տարբերակով զեկուցել են հիմնական թիմի անդամներին: Եվ երբ մեկ տեղամասում վերջանում է նրանց դիտորդությունը, նրանք անցնում են հաջորդ տեղամաս, սա շարունակվելու է ողջ օրը, մինչև տեղամասերը կփակվեն:

Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո սա առաջին դիտորդական առաքելությունն է, որի շրջանակներում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղակայում է կարճաժամկետ դիտորդների: Այստեղ արդեն իսկ տեղակայված են շուրջ 200 կարճաժամկետ դիտորդներ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS