TOP նոր
» » ԱՊՀ եւ ՀԱՊԿ դիտորդները Հայաստանում արտահերթ ընտրությունների քվեարկության էական խախտումներ չեն հայտնաբերել

ԱՊՀ եւ ՀԱՊԿ դիտորդները Հայաստանում արտահերթ ընտրությունների քվեարկության էական խախտումներ չեն հայտնաբերել

21-06-2021, 11:40 Դիտումներ: Հայաստան
21 Հունիս 2021, 11:40 - NovostiNK
ԱՊՀ եւ ՀԱՊԿ դիտորդները Հայաստանում արտահերթ ընտրությունների քվեարկության էական խախտումներ չեն հայտնաբերել


ԱՊՀ եւ ՀԱՊԿ դիտորդները խախտումներ չեն հայտնաբերել հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքում։

Դիտորդների հավաքական կարծիքը մամուլի ասուլիսում արտահայտել է առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը։ Նա հիշեցրել է, որ երկարաժամկետ ատաքելությունը Հայաստանում աշխատում էր մայիսի 31-ից։ Առաքելության կազմում էին ԱՊՀ փորձառու դիվանագետներ եւ պատգամավորներ՝ 96 մարդ։

Նեմատովի խոսքով՝ ուսումնասիրվել է ՀՀ օրենսդրությունը, նոր ընտրական օրենսգիրքը, փորձագետները կարծում են, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը լիովին համապատասխանում են միջազգային նորմերին եւ սկզբունքներին եւ պայմաններ են ստեղծում ազատ, թափանցիկ քվեարկության, ընտրողների կամարտահայտման համար։ «Ընդհանրացված կարծիք է, որ ընտրություններն սկսվեցին առանց իրարանցման եւ նյարդայնության։ Պատրաստվել է կոլեգիալ ամփոփիչ փաստաթուղթ։ Ընթացակարգը համապատասխանել է ԸՕ պահանջներին, դիտորդները էական խախտումներ չեն գրանցել, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Քվեարկությունն ընթացել է բարձր կազմակերպված մակարդակով։ Եզրակացությունն այն է, որ արտահերթ ընտրություններն անցել են ՀՀ Սահմանադրությանը եւ ԸՕ-ին համապատասխան։ Ընտրություններն անցել են բազմակուսակցական հիմքով, եղել են թափանցիկ։ Ընտրական հանձնաժողովները բոլոր մակարդակներում ստեղծել են բոլոր պայմանները ազատ կամարտահայտման իրավունքն իրականացնելու համար։ Այն, որ ընտրություններին մասնակցում էին 25 կուսակցություն եւ դաշինք, ընտրողներին լայն ընտրության հնարավորություն է տվել»,- ասել է Նեմատովը։

Առաքելության ներկայացուցիչ Կանիբեկ Իմանալիեւը հավաստիացրել է, որ թերություններ, այնուամենայնիվ, կային եւ համապատասխան կարծիքները կներկայացվեն ԿԸՀ-ին։ Իլհոմ Նեմատովը շտապել է հավաստիացնել, որ թերությունները չեն կրել համակարգային բնույթ եւ ազդեցություն չեն թողել ընտրությունների արդյունքների վրա։ Մամուլի ասուլիսի մյուս մասնակիցները կիսում են ղեկավարի կարծիքը։


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS