TOP նոր
» » Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենին և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարին

Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենին և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարին

22-06-2021, 09:17 Դիտումներ: Հայաստան
22 Հունիս 2021, 09:17 - NovostiNK
Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենին և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարին


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մատտեո Մեկաչիին և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլային, ովքեր դիտորդական առաքելություն են իրականացրել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի ծառայությունից:

Հյուրերը նախագահ Սարգսյանին տեղեկություններ են ներկայացրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի և ԵԽ ԽՎ-ի համատեղ դիտորդական առաքելության ընթացքում կատարված աշխատանքների, ընտրական գործընթացի վերաբերյալ իրենց դիտարկումների մասին, ինչպես նաև փոխանցել պատրաստված զեկույցի ամբողջական տարբերակը:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կառույցների ղեկավարներին և հանձինս նրանց՝ դիտորդական առաքելությանը, կատարված աշխատանքների համար:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների ամրապնդման կարևորության, ինչպես նաև Հայաստանի հետ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի համագործակցության մասին: Անդրադարձ է եղել մասնավորապես նախագահական ինստիտուտի հետ փոխգործակցությանը:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենն ու ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար նշել են, որ իրենց կառույցները տարիներ շարունակ համագործակցում են Հայաստանի հետ և պատրաստակամ են շարունակելու աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների կարողությունների զարգացմանը:



Աղբյուրը՝ pastinfo

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS