TOP նոր
» » Գեղարքունիքում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու. բանակցություններ են գնում, մյուս կողմը ևս պետք է համաձայնի. ԳՇ պետ

Գեղարքունիքում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու. բանակցություններ են գնում, մյուս կողմը ևս պետք է համաձայնի. ԳՇ պետ

22-06-2021, 10:26 Դիտումներ: Հայաստան
Գեղարքունիքում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու. բանակցություններ են գնում, մյուս կողմը ևս պետք է համաձայնի. ԳՇ պետ


22 Հունիս 2021, 10:26 - NovostiNK
Գեղարքունիքի մարզում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու. գործընթացներն ընթանում են, երբ վերջանական որոշում լինի, տեղյակ կպահենք: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

«Վերջնական որոշումը միայն մեր կողմի ցանկությունը չէ, բանակցություններ են ընթանում, մասնակցում է նաև մյուս կողմը»,-ասաց նա՝ հավելելով, որ ժամկետի, գործընթացի բուն կատարման մասին տեղյակ կպահեն:

«Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք, բայց բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ, որովհետև հարցեր կան, և մեր նպատակն առանց բախումերի մեր տարածքում հայտնված ադրբեջանական ստորաբաժանումների հեռացումն է»:

Գեղարքունիքի մարզում որոշ հավանական զիջումների մասին հարցին Դավթյանը պատասխանեց, որ որևէ զիջում չի լինելու, և ադրբեջանական ԶՈՒ-ին դուրս բերելու հարցը, եթե չկարգավորվի բանակցություններով, ապա կկարգավորվի համապատասխան գործողություններով:

ԳՇ պետը նշեց, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներկայացուցիչների թիվը ՀՀ տարածում չի փոփոխվել, միջադեպեր այս պահին չկան:


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS