TOP նոր
» » Ռոբերտ Քոչարյանը անսպասելի է համարում ընտրությունների արդյունքները

Ռոբերտ Քոչարյանը անսպասելի է համարում ընտրությունների արդյունքները

22-06-2021, 11:02 Դիտումներ: Հայաստան
22 Հունիս 2021, 11:02 - NovostiNK
Ռոբերտ Քոչարյանը անսպասելի է համարում ընտրությունների արդյունքները


ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանն անսպասելի է համարում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյանն այս մասին հայտնեց մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նշեց, որ սոցիալական հարցումներն այլ պատկեր էին ցույց տալիս:

«Եղել են զանգվածային խախտումներ: Տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում: Դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ արդյունքները բողոքարկելու համար: Շտաբները հավաքում են բոլոր այդ նյութերը»,- հավելեց Քոչարյանը։

Ընտրությունների նախնական արդյունքներով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS