TOP նոր
» » Ռոբերտ Քոչարյանը Էրդողանի «վեցի ձեւաչափի» մասին. դժվար է խոսել այն մասին, ինչը գոյություն չունի

Ռոբերտ Քոչարյանը Էրդողանի «վեցի ձեւաչափի» մասին. դժվար է խոսել այն մասին, ինչը գոյություն չունի

22-06-2021, 14:04 Դիտումներ: Հայաստան
22 Հունիս 2021, 14:04 - NovostiNK
Ռոբերտ Քոչարյանը Էրդողանի «վեցի ձեւաչափի» մասին. դժվար է խոսել այն մասին, ինչը գոյություն չունի


Դժվար է խոսել այն մասին, ինչը գոյություն չունի։ Այս մասին ասել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 22-ի մամուլի ասուլիսում՝ պատասխանելով «վեցի ձեւաչափի» մասին հարցին։

«Առայժմ դա պարզապես անոնս էր՝ արված Էրդողանի կողմից։ Այդ ուղղությամբ ոչինչ առայժմ տեղի չի ունեցել։ Այնպես որ, դժվար է խոսել այն մասին, ինչը գոյություն չունի»,- նշել է Քոչարյանը։

Հիշեցնենք, որ խոսքը Թուրքիայի նախագահի նախաձեռնության մասին է, որը հնչեցրել է անցած տարվա դեկտեմբերին Բաքվում։ Էրդողանի մտահղացմամբ՝ պլատֆորմը՝ Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան, եւ եթե ցանկանա՝ Երեւան, Հաաստան կազմով, տարածաշրջանում համագործակցության լավ հարթակ կլիներ։


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS