TOP նոր
» » Պեսկովի և Զախարովայի մեկնաբանությունները արտահայտում են Մոսկվայի դիրքորոշումը ՀՀ-ում ընտրությունների առնչությամբ. դեսպան

Պեսկովի և Զախարովայի մեկնաբանությունները արտահայտում են Մոսկվայի դիրքորոշումը ՀՀ-ում ընտրությունների առնչությամբ. դեսպան

22-06-2021, 14:23 Դիտումներ: Հայաստան
22 Հունիս 2021, 14:23 - NovostiNK
Պեսկովի և Զախարովայի մեկնաբանությունները արտահայտում են Մոսկվայի դիրքորոշումը ՀՀ-ում ընտրությունների առնչությամբ. դեսպան


Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը նոր բան չունի ավելացնելու Հայաստանում հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Մոսկվայի կողմից արտահայտված պաշտոնական դիրքորոշմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 22-ին լրագրողները Հաղթանակ զբոսայգում խնդրեցին գնահատական տալ Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ, ինչին ի պատասխան Ռուսաստանի դեսպանը հղում արեց իր երկրի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի և արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հունիսի 21-ի հայտարարություններին:

«Երեկ մեր նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան որոշակի շեշտադրումներ արեցին այդ թեմայի վերաբերյալ, և կարծում եմ՝ դրանք այն մեկնաբանություններն են, որոնք արտահայտում են մեր դիրքորոշումը», - նշեց Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը տեսնում է Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը և շնորհավորում է հայ ժողովրդին ընտրության առթիվ: Նաև հույս էր հայտնել, որ ժողովրդի այս ընտրությունը կօգնի հաղթահարել երկրի ներկայիս դժվարությունները և դուրս գալ զարգացման կայուն գծի վրա:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին հայտարարել էր՝ Մոսկվան հույս ունի, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կնպաստեն Հայաստանի զարգացմանը, Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ինչպես նաև Անդրկովկասում կայունության և անվտանգության ապահովմանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS