TOP նոր
» » Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ

Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ

23-06-2021, 11:47 Դիտումներ: Հայաստան
23 Հունիս 2021, 11:47 - NovostiNK
Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ


Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝շնորհավորական նամակում, մասնավորապես, ասված է. «Այս օրը հատկապես հաճելի է նշել ձեր բազմաթիվ ձեռքբերումները ոչ միայն պետական և միջազգային ասպարեզներում, այլև գիտական ոլորտում: Դուք ականավոր գիտնական եք, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր»:

ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հետագա հաջողություններ՝ ժամանակակից, անկախ Հայաստանի զարգացման, Եվրասիական տնտեսական միությունում բարեկամության և գործընկերության ամրապնդման գործերում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS