TOP նոր
» » Շաքիի ջրվեժի ջրի «սևանալը» բնապահպանների համար նույնպես նորություն էր

Շաքիի ջրվեժի ջրի «սևանալը» բնապահպանների համար նույնպես նորություն էր

26-06-2021, 12:37 Դիտումներ: Հայաստան
26 Հունիս 2021, 12:37 - NovostiNK
Շաքիի ջրվեժի ջրի «սևանալը» բնապահպանների համար նույնպես նորություն էր


Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» վերաբերյալ ահազանգը բնապահպանների համար նորություն էր։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ բնապահպան Ինգա Զարաֆյանն ասաց, որ իրենք նման բան չեն նկատել, սակայն հնարավոր է՝ նախկինում ևս եղել է։

«Կարող է նախկինում եղել է նման դեպք, սակայն մենք տեղյակ չենք եղել, որովհետև ամեն օր այնտեղ չենք լինում։ Այդ մասին տեղի բնակիչներն ավելի լավ կիմանան»,-ասաց բնապահպանը։

Նշենք, որ համացանցում ահազանգել էին այն մասին, որ Շաքիի ջրվեժի ջուրը «սևացել» է։ Շրջակա միջավայրի նախարարությունից էլ պարզաբանել էին՝ ասելով, որ ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում և ավազանի հատակին կուտակված տիղմն ու նստվածքները մաքրվում են և ջրի հետ հոսում։

Բնապահպան Նազենի Վարդանյանը նույնպես դժվարացավ Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» հետ կապված նման դեպք հիշել, սակայն նշեց, որ Շաքիի ջուրը շատ է պակասել։

«Շաքիի ջրվեժի ջուրն օգտագործվում է ՀԷԿ-ի համար, ինչն անթույլատրելի է։ Դա խնդիր է, որովհետև ջուրը պակասում է, և ջրվեժը կորցնում է իր տեսքը։ Ջրվեժը հենց ջրառատ պետք է լինի, որ տեսք ունենա։ Չգիտեմ՝ վերջին երկու տարին ինչպես է, բայց երբ զբոսաշրջիկներ էին գնում, գումար էին տալիս ՀԷԿ-ին, որ ջուրը բաց թողնի, գոնե տեսնեն ջրվեժը»,-նշեց Նազենի Վարդանյանը։

Վերջինս ընդգծեց՝ Շաքիի ջրվեժը բնության հուշարձան է, որն այնպես պետք է օգտագործեն, որ այն չվնասվի։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS