TOP նոր
» » Երասխի հատվածում իրավիճակը շարունակում է մնալ լարված. կիրառվել են նաև ականանետեր

Երասխի հատվածում իրավիճակը շարունակում է մնալ լարված. կիրառվել են նաև ականանետեր

20-07-2021, 09:17 Դիտումներ: Հայաստան
20 Հուլիս 2021, 09:17 - NovostiNK
Երասխի հատվածում իրավիճակը շարունակում է մնալ լարված. կիրառվել են նաև ականանետեր


Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից։

Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացնում է, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS