TOP նոր
» » Կութ գյուղ մուտքը փակվել է անվտանգության նկատառումներով․ Գեղարքունիքի մարզպետ

Կութ գյուղ մուտքը փակվել է անվտանգության նկատառումներով․ Գեղարքունիքի մարզպետ

29-07-2021, 12:56 Դիտումներ: Հայաստան
29 Հուլիս 2021, 12:56 - NovostiNK
Կութ գյուղ մուտքը փակվել է անվտանգության նկատառումներով․ Գեղարքունիքի մարզպետ


Փոխհրաձգություն տեղի է ունեցել երեկ գիշեր և լուսադեմին այն դիրքի ուղղությամբ, որտեղ երեկ թեժ մարտեր են ընթացել, մեկ վիրավոր ունենք, վիրավորումը ուսի շրջանում է, նրան վիրահատել են, ամեն ինչ նորմալ է։ Այս մասին կառավարության նիստից հետո ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով Գեղարքունիքի մարզում սահմանային իրավիճակը։

Այդ հատվածում, Սանոսյանի խոսքերով, ռուս խաղաղապահներ չեն տեղայակվել։

Ռուս սահմանապահների հետ բանակցությունների հետ կապված հարցի հետ կապված Սանոսյանն ասաց, որ բանակցությունների մանրամասները չի կարող հայտնել, որովհետև ի պաշտոնե չի զբաղվում դրանով, հավելելով, որ որոշակի պրոցես եղել է և կա, որոշակի դիտարկումներ են եղել, թե որտեղ կարող են սահմանապահները տեղակայվել։ Իսկ թե հիմա բանակցություններն ինչ փուլում են, չի կարող ասել։

Պատասխանելով հարցին, թե ինչու երեկվանից լրագրողներին թույլ չեն տվել մտնել Կութ գյուղի վարչական հատված, շփվել բնակիչների հետ, Սանոսյանն ասաց, որ դա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով։

«Կութ գյուղի հարակից տարածքում հակառակորդի կողմից դեռ մայիսի 13-14-ից կա որոշակի առաջխաղացում։ Դրանից ելնելով՝ հաշվի առնելով, որ սահմանում նախորդ գիշեր գրանցվել էր մի շարք հատվածներում փոխհրաձգություն, այդպիսի որոշում է կայացվել՝ անվտանգությունից ելնելով»,-ասաց մարզպետը։

Սոթքի հանքավայրի աշխատակիցների տարհանումը, տեխնիկայի որոշ մասի դուրսբերումը, Սանոսյանի խոսքերով, եղել է նույն անվտանգության նկատառումներով, հանքն այս պահին չի աշխատում։

«Երբ անվտանգության խնդիր չի լինի, կսկսեն աշխատանքը»,- ասաց նա:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS