TOP նոր
» » Սահմանային շերտում առանց թույլտվության տեսալուսանկարահանում անելու համար կսահմանվի տուգանք՝ 100 հազար դրամի չափով

Սահմանային շերտում առանց թույլտվության տեսալուսանկարահանում անելու համար կսահմանվի տուգանք՝ 100 հազար դրամի չափով

30-07-2021, 13:46 Դիտումներ: Հայաստան
30 Հուլիս 2021, 13:46 - NovostiNK
Սահմանային շերտում առանց թույլտվության տեսալուսանկարահանում անելու համար կսահմանվի տուգանք՝ 100 հազար դրամի չափով


Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել սահմանային շերտ մուտք գործած անձանց օգտագործել ԱԹՍ-ներ, տեսալուսանկարահանում անել:

«Նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող անօդաչու թռչող սարքերի օգտագործման հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու, սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, բնակվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը հստակեցնելու, ինչպես նաև նշված իրավախախտման համար սահմանված վարչական պատասխանատվության չափը վերանայելու անհրաժեշտությամբ», - հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն էլ ասաց, թե այսօր, սահմանների փոփոխմամբ պայմանավորված, բազմաթիվ դեպքեր են գրանցվում, երբ քաղաքացիների, զբոսաշրջիկների կողմից կիրառվում են թռչող սարքեր, լուսանկարահանվում, տեսանկարահանվում են, տարբեր մեկնաբանություններ են արվում սահմանային շերտերի վերաբերյալ, ինչն առաջացնում է լուրջ խնդիրներ։

Պատգամավորը նշեց, որ սահմանային շերտում ընդունված կանոնների խախտման համար սահմանվել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչև 100-պատիկի չափով։

Նշենք, որ մարտի 18-ին ԱԱԾ-ն էր կառավարության հավանությանը ներկայացրել «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով առաջարկվում էր արգելել առանց համապատասխան թույլտվության օգտա­գործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տա­րածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգե­լա­փա­կոցները, ինչպես նաև սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS