TOP նոր
» » «Մեկ քար՝ մեկ եկեղեցի, մեկ պատմություն»․ Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցում կայացավ միջոցառում՝ նվիրված Ս․ Աստվածածնի ծննդյան տոնին

«Մեկ քար՝ մեկ եկեղեցի, մեկ պատմություն»․ Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցում կայացավ միջոցառում՝ նվիրված Ս․ Աստվածածնի ծննդյան տոնին

10-09-2021, 08:00 Դիտումներ: Հայաստան
«Մեկ քար՝ մեկ եկեղեցի, մեկ պատմություն»․ Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցում կայացավ միջոցառում՝ նվիրված Ս․ Աստվածածնի ծննդյան տոնին


10 Սեպտեմբեր 2021, 08:00 - NovostiNK
Սեպտեմբերի 8-ին Սուրբ Աստվածածնի ծննդյան օրը Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցու ներսում տեղի ունեցավ տոնական պատարագ և 1937 թ. ավերված եկեղեցու հին քարի հանդիսավոր հանձնումն ու տեղադրումը նոր եկեղեցում։

Միջոցառման կազմակերպիչներն էին «Իմպուլս» ընկերությունը՝ Դիլիջանի զարգացման հիմնադրամի և Տավուշի թեմի հետ համատեղ:

Եկեղեցու պատերի երկայնքով «կենդանի շղթա» էին կազմել Դիլիջանի 78 բնակիչներ: Սա այն թիվն է, որը խորհրդանշում է 1937 թ․ քաղաքի եկեղեցու ավերումից մինչև 2015 թ․ նոր եկեղեցու քարի օծումը ընկած ժամանակահատվածը:

«Եկեղեցին մեր ընդհանուր Աստծո տունն է, այսօր շատ դիլիջանցիներ են եկել, և ես ուրախ եմ, որ նման գաղափարները միավորում են մեր բնակիչներին: Միջոցառման էությունն այն է, որ յուրաքանչյուր բնակիչ ներգրավված է այս եկեղեցու կառուցման գործում, մենք մեծ գաղափարի մաս ենք կազմում և ունենք ընդհանուր խնդիր `մեր երեխաներին փոխանցել մեր գիտելիքը, հավատը, մշակույթը», - ասում է Դիլիջանի համայնքային կենտրոնի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը։

Քարի փոխանցման արարողության մասնակիցները կազմեցին շղթա ըստ տարիքային խմբի՝ մեծից մինչև կրտսեր: Միջոցառման ամենափոքր մասնակիցը շուրջ մեկ ամսական էր. երեխան մոր գրկում մասնակցեց նոր եկեղեցում սուրբ մասունքի փոխանցման արարողությանը: Կարևոր է ոչ միայն պահպանել հավատքը, այլև կարողանալ փոխանցել այն երիտասարդ սերնդին: Հենց այս գաղափարն էր, որ ակցիայի կազմակերպիչները փորձեցին փոխանցել մարդկանց շղթայի միջոցով՝ փրկված քարը փոխանցելով միմյանց։

«Մեկ քար՝ մեկ եկեղեցի, մեկ պատմություն»․ Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցում կայացավ միջոցառում՝ նվիրված Ս․ Աստվածածնի ծննդյան տոնին


Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցում էին քաղաքի հարյուրավոր բնակիչներ, այդ թվում ՝ տեղական կառավամարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: Քաղաքի ակտիվ բնակիչներից մեկը ՝ մարզիչ Գարիկ Թովմասյանը, դրամահավաք է նախաձեռնել Դիլիջանի մարզադահլիճի սաների շրջանում։ Թովմասյանը նախատեսում է հավաքված ողջ գումարը փոխանցել եկեղեցու կառուցմանը։ Միջոցառման շատ մասնակիցներ հենց տեղում միացան նախաձեռնությանը։

Անահիտ Սահակյանը, ում ընտանիքը կարողացել է փրկել քարը ավերված եկեղեցուց և պահել սեփական տան բակում, կիսվեց իր տպավորություններով. «Այս քարը ուխտագնացության և աղոթքի վայր էր մեր ընտանիքի համար: Շատ ուրախ եմ, որ այսօր այս նախաձեռնությունը մեզ թույլ տվեց կիսել մեր ընտանեկան ժառանգությունը քաղաքի բոլոր բնակիչների հետ: Այժմ քարի այս հզորությունը կծառայի ոչ միայն մեկ ընտանիքի, այլ ամբողջ քաղաքի»:

Քարի փոխանցման արարողությունը կատարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը: Պատարագը մատուցեց Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը: Բագրատ Սրբազանը վերհիշեց կատարվածի կարևորությունը. «Մեր մեծերը ապրել են այստեղ, սխրանքներ գործել։ Ես հավատում եմ, որ մեր տղաների թափված արյունը կդառնա հոգևոր Հայաստանի վերածննդի խորհրդանիշ: Մենք քանդեցինք այս եկեղեցին, ժամանակն է, որ մենք էլ կառուցենք այն: Մենք ապրում էինք փողոցում (խոսում ենք եկեղեցու մասին), այժմ կապրենք տաճարում»:

Հիշեցնենք, որ նոր եկեղեցու շինարարությունը մեկնարկել է 2015 թվականին: Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ եկեղեցու կառուցման հետ կապված համաքաղաքային բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ են սպասում դիլիջանցիներին: Հաջորդ միջոցառումը նախատեսվում է այս տարի հոկտեմբերին:


Աղբյուրը՝ NovostiNK

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS