TOP նոր
» » Գարեգին Երկրորդը բարոնուհի Քերոլայն Քոքսին պարգևատրել է Հայ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով

Գարեգին Երկրորդը բարոնուհի Քերոլայն Քոքսին պարգևատրել է Հայ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով

11-09-2021, 11:33 Դիտումներ: Հայաստան
Գարեգին Երկրորդը բարոնուհի Քերոլայն Քոքսին պարգևատրել է Հայ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով


11 Սեպտեմբեր 2021, 11:33 - NovostiNK
Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Նորին Սրբությունն իր ուրախությունն է հայտնել բարոնուհի Քոքսի՝ Հայաստան այցելության և համաժողովին իր մասնակցությունը բերելու համար: Վեհափառ Հայրապետը մեծապես գնահատել է բարոնուհու ներդրած ջանքերը միջազգային տարբեր ատյաններում արցախահայության ազատ և անկախ ապրելու իրավունքի պաշտպանության, ինչպես նաև Արցախի հայորդիներին մշատպես աջակցություն և զորակցություն ցուցաբերելու գործում:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի գնահատումն բարոնուհի Քերոլայն Քոքսի հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն մատուցած գովարժան ծառայությունների, նրան պարգևատրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով:

Իր հերթին Քերոլայն Քոքսը խորին շնորհակալություն է հայտնել Հայոց Հայրապետին՝ նման բարձր պատվի արժանացնելու համար: Բարոնուհին Նորին Սրբությանը հավաստիացրել է, որ միջազգային տարբեր հարթակներում շարունակելու է փաստերի հիման վրա բարձրաձայնել Արցախի հայության և հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ոճրագործությունների մասին:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS