TOP նոր
» » Ռուստամ Բադասյանն ընդունել է Լատվիայի պետեկամուտների ծառայության ոստիկանության պատվիրակությանը. ՊԵԿ

Ռուստամ Բադասյանն ընդունել է Լատվիայի պետեկամուտների ծառայության ոստիկանության պատվիրակությանը. ՊԵԿ

15-09-2021, 12:23 Դիտումներ: Հայաստան
15 Սեպտեմբեր 2021, 12:23 - NovostiNK
Ռուստամ Բադասյանն ընդունել է Լատվիայի պետեկամուտների ծառայության ոստիկանության պատվիրակությանը. ՊԵԿ


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 14-ին հանդիպել է ՀՀ-ում երկօրյա աշխատանքային այցով գտնվող Լատվիայի Հանրապետության պետական եկամուտների ծառայության հարկային և մաքսային ոստիկանության պատվիրակության հետ:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ռուստամ Բադասյանը կարևորել է երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային բազան, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության կառավարությունների միջև մաքսային հարցերում փոխադարձ օգնության մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիան, որոնք ստեղծում են բարենպաստ պայմաններ երկու երկրների լիազոր պետական մարմինների միջև փոխգործակցության ծավալման համար:

Պատվիրակության անդամները, կարևորելով միջազգային երկկողմ և բազմակողմ գործակցությունը, ներկայացրել են համագործակցության շնորհիվ կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հաջողված օրինակներ:

Լատվիայի Հանրապետության պետական եկամուտների ծառայության հարկային և մաքսային ոստիկանության պատվիրակության անդամները կիսվել են նաև այցի ընթացքում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի, քննչական, հետաքննության և օպերատիվ հետախուզության ու տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություններում աշխատանքային հանդիպումների տպավորություններով, որի ընթացքում տեղի է ունեցել փորձի արդյունավետ փոխանակում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու կառույցների միջև համագործակցության խորացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացման վերաբերյալ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS