TOP նոր
» » Ադրբեջանցի ոստիկանը Գորիս-Կապան ճանապարհին սպառնալից տոնով հայ երեխաներին ասել է, թե իբր «Լեռնային Ղարաբաղ այլևս չկա»

Ադրբեջանցի ոստիկանը Գորիս-Կապան ճանապարհին սպառնալից տոնով հայ երեխաներին ասել է, թե իբր «Լեռնային Ղարաբաղ այլևս չկա»

18-09-2021, 14:07 Դիտումներ: Հայաստան
18 Սեպտեմբեր 2021, 14:07 - NovostiNK


Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հսկողություն իրականացնող ադրբեջանցի զինված ոստիկանները կանգնեցրել են արցախցի երեխաներին տեղափոխող միկրոավտոբուսը, դաշույնով մաքրել ավտոբուսի վրա փակցված Արցախի Հանրապետության դրոշը պատկերող պիտակը:

Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը NEWS.am-ին հայտնել էր, որ ադրբեջանցիները լկտի պահվածքով իջեցրել են բոլորին և սկսել են ստուգել մեքենան, բարեբախտաբար ռուս սահմանապահները նկատել են և երեխաներին ճանապարհել:

Համացանցում շրջանառվող այս տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի ոստիկանը ավտոբուսում գտնվող երեխաների ու պատանիների հետ սպառնալից տոնով խոսում:

«Դուք պետք է իմանաք, որ Լեռնային Ղարաբաղ այլևս չկա, Լեռնային Ղարաբաղն արդեն Ադրբեջանինն է, հասկացա՞ք»,- ասել է ադրբեջանցին հայ երեխաներին:

Փոխքաղաքապետ Քոչարյանը NEWS.am-ին հետ զրույցում դժվարացել էր ասել՝ միկրոավտոբուսը շարժվում էր դեպի Արցա՞խ, թե Արցախից է եկել Սյունիք։

Հիշեցնենք, որ Որոտանի հատվածում ոստիկանական անցակետ տեղադրելուց հետո, ադրբեջանցիներն արդեն մի քանի օր է կանգնեցնում են Իրանից եկող բեռնատարները, ստուգում վարորդներին, գումար գանձում եւ հետո միայն թողնում ճանապարհը շարունակել։ Երկու օր առաջ էլ ադրբեջանցիները ձերբակալել էին երկու իրանցի վարորդի։ Իսկ այսօր ադրբեջանցիները կանգնեցրել էին զինվորներին հաց հասցնող մեքենան։ Մեքենան շարունակել էր ճանապարհը հայ և ռուս սահմանապահների ուղեկցությամբ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS