TOP նոր
» » Ադրբեջանական կողմը վերադարձրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ երկու քաղաքացիներին

Ադրբեջանական կողմը վերադարձրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ երկու քաղաքացիներին

20-09-2021, 07:53 Դիտումներ: Հայաստան
20 Սեպտեմբեր 2021, 07:53 - NovostiNK
Ադրբեջանական կողմը վերադարձրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ երկու քաղաքացիներին


ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը սեպտեմբերի 19-ի ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է սեպտեմբերի 18-ի երեկոյան իր տարածքում հայտնված ՀՀ երկու քաղաքացիներին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ-ից։

«Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS