TOP նոր
» » Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ. գնդակոծությունից հրդեհվել է բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը. ՄԻՊ

Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ. գնդակոծությունից հրդեհվել է բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը. ՄԻՊ

17-10-2021, 09:36 Դիտումներ: Հայաստան
17 Հոկտեմբեր 2021, 09:36 - NovostiNK
Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ. գնդակոծությունից հրդեհվել է բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը. ՄԻՊ


Հոկտեբերի 16-ին ժամը 23-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Մոտ մեկ ժամ առաջ՝ Հոկտեբերի 16-ին ժամը 23-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա: Կրակահերթերը եղել են նպատակային՝ քաղաքացիական տների ուղղությամբ:

Գնդակոծությունից անմիջապես հրդեհվել է Երասխ համայնքի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը:

Հրշեջների ժամանակին գալու շնորհիվ է կրակը մեկուսացվել, որ տների ուղղությամբ չտարածվի:
Սրանք ահաբեկչական հանցավոր արարքներ են: Այս սանձարձակությունները ադրբեջանական իշխանությունների թշնամանքի ու ֆաշիզմի քաղաքականության ուղիղ արդյունքն են:

Ադրբեջանական զինծառայողների համար ակնհայտ է, որ իրենք վնաս են տալիս գյուղացիներին, ոչնչացնում են նրանց գույքը, խախտում են նրանց կյանքի ու սեփականության իրավունքը, խաթարում են խաղաղ կյանքն ու անվտանգությունը:

Այս արարքը ևս մեկ անգամ հիմնավորում է, որ պետք կատարվի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևի անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու պահանջը»:


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS