TOP նոր
» » Դ.Դվորնիկով. Վրացիների ու հայերի հարաբերությունների «բարեկարգումն» արդեն երեկ էր հասունացել

Դ.Դվորնիկով. Վրացիների ու հայերի հարաբերությունների «բարեկարգումն» արդեն երեկ էր հասունացել

4-11-2013, 12:28 Դիտումներ: Հայաստան, Վրաստան
4 Նոյեմբեր 2013, 12:28 - NovostiNK
Դ.Դվորնիկով. Վրացիների ու հայերի հարաբերությունների «բարեկարգումն» արդեն երեկ էր հասունացելՀայ-վրացական հարաբերությունները գնալով ավելի հիմնարար նշանակություն են ստանում: Եվ եթե ինչ-որ մեկը դա չի նկատում, ամենևին չի նշանակում, որ երկու քրիստոնյա ժողովրդների գործընկերային հարաբերությունների հարցն արդիական չէ: Անդրկովկասի երկու հնագույն ժողովրդների հարաբերությունները, որոնք իրենց հազարամյա պատմության շրջանում բազում արհավիրքներ են տեսել ու շրջապատված են եղել անկանխատեսելի երկրներով ու ռեժիմներով, մեղմ ասած նրբանկատությամբ աչքի չեն ընկնում: Այդ մասին ասել է ՌԴ Հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը:
Ըստ նրա, վրացիների ու հայերի հարաբերությունների «բարեկարգումը», համակարգային գաղափարական ու ինստիտուցիոնալ կառույցների ստեղծումը արդեն երեկ էր հասունացել: Արագ ու ագրեսիվ գործընթացները, որոնք ուղղված են Հարավային Կովկասի քրիստոնյա ժողովրդներին ինքնությունից զրկելուն, նրանց հիմնարար բարոյական հիմքերը խարխլելուն, վաղուց են գործի դրվել: «Ընդ որում Վրաստանն ամենևին էլ պարտավոր չէ ընկերանալ հայերի հետ ինչ-որ մեկի դեմ կամ ազգամիջյան պառակտման տարածք դառնալ: Հակառակը, հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքը, միջազգային նշանակությունն ու նպատակները, կապված տարածաշրջանում քաղաքակրթական առաջնորդի դեր ստանձնելու հետ, Թբիլիսին կարող էր դառնալ հումանիտար ու խաղաղապահ նախաձեռնությունների կենտրոն, այն պայմանով, որ քաղաքական կամք կդրսևորվի, հիմնված ազգային արժանապատվության վրա:
Մյուս կողմից, պետք է հիշել քրիստոնեության պատմությունն Անդրկովկասում, ինչպես նաև ժողովրդների գլխավոր գաղափարը, որոնք դարեր շարունակ քրիստոնեություն են դավանում Սև և Կասպից ծովերի միջև եղած տարածքում՝ անկախության, սեփական տարածքները պահելու գաղափարը, ինչը միշտ չէ հաջողությամբ պսակվել: Եթե հայերը թախիծով ու հույսով Արարատին են նայում, ապա վրացիները պետք է հիշեն Սամսուն, Տրաբզոն քաղաքները, ինչպես նաև Անկարայից քաղաքական գործիչների այն արտահայտությունները, թե Սև ծովը դա Թուրքիայի ներքին ծովն է: Այն փաստը, որ Թուրքիան չի ճանաչել Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը, չպետք է մոլորության մեջ գցի: Քչերն են հիշում, որ Աբխազիային ճանաչել է այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսը, ինչը քրիստոնեական, առավել ևս ուղղափառ աշխարհի համար անմեկնելի է: Ինչո՞ւ դա արվեց: Այդ ի՞նչ ավանս է Անկարային: Հաշվի առնելով Վրաստանի ափամերձ տարածքների ակտիվ թրքացումը, ինչպես նաև թուրքական գործոնի ակտիվ ներթափանցումը Սուխում, հիմարություն կլինի հուսալ, որ մի ինչ –որ պահի ճանաչումը չի կազամակերպվի մեկ օրվա ընթացքում»,-ասել է նա:
Դվորնիկովը նաև նշել է, որ հայկական գործոնը Վրաստանում միշտ զգալի է եղել, բայց ոչ ագրեսիվ կամ թշնամաբար տրամադրված, ինչպես այսօր ցանկանում են ներկայացնել որոշ քարոզիչներ: «Կենցաղային անհարթությունները հարաբերություններում բացատրվում են կրոնական նրբություններով, սակայն դա առիթ չի մի նոր առասպելաբանություն առաջ քաշելու համար, որը կտրում է միմյանցից եղբայրական քրիստոնյա ժողովրդներին: Հայերն ըստ էության պետականամետ ազգ են: Պետականամետ են, ուր էլ որ լինեն՝ Լոս Անջելեսում, Փարիզում, Հալեպում թե Ջավախքում: Պետականամետ են այն պետության հանդեպ, որը նրանց հայրենիքն է դարձել: Այդպիսին են նաև վրացիները: Միջազգային իրադարձություններն այսօր սուր տագնապ են ներշնչում: Ագրեսիայի, անհանդուրժողականության մակարդակը, տեխնոլոգիաների ագրեսիվ ազդեցությունը զանգվածային գիտակցության վրա, կոտորածը, որին զոհ են գնում խաղաղ մարդիկ՝ այս ամենը ստիպում է մտորել այն մասին, թե ինչպես պահպանել խաղաղությունը, ում հետ կարելի է միավորվել, սեփական երկիրը, հավատն ու պատմությունը փրկելու համար: Այդ առումով հայերն ու վրացիները չպետք է կասկածներ ունենան տարածաշրջանում դաշնակից ժողովուրդ ընտրելու հարցում, ասել է Դվորնիկովը:

Panarmenian

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS