TOP նոր
» » » Ս. Մինասյան. Պերմյակովին ՀՀ-ին չհանձնելու որոշումը ընդունվել է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով

Ս. Մինասյան. Պերմյակովին ՀՀ-ին չհանձնելու որոշումը ընդունվել է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով

21-01-2015, 17:18 Դիտումներ: Հայաստան » Վերլուծական
21 Հունվար 2015, 17:18 - NovostiNK
Ս. Մինասյան. Պերմյակովին ՀՀ-ին չհանձնելու որոշումը ընդունվել է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով
Վալերի Պերմյակովի գործը Հայաստանում քննելու, բայց նրան Հայաստանին չհանձնելու որոշումը ընդունվել է ոչ թե իրավական, այլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, որը պայմանավորված է Հայաստանում ռուսական ռազմակայանի գտնվելու աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական նշանակության հետ: Այս մասին ասուլիսում անդրադառնալով Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ընտանիքի սպանդին՝ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նա նշեց, թե հակված չէ այդ սպանության հետևում տեսնել երրորդ ուժ, այլ կարծում է, որ տեղի ունեցածը ոչ սթափ դասալիքի գործողություն էր: Նա տարակուսելի համարեց ՀՀ իրավապահների կողմից նրան շուտ չհայտնաբերելը այն դեպքում, երբ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողը երեք բջջային հեռախոսով դիմել է փախուստի, ինչից հետո միայն ռուս սահմանապահներն են նրան հայտնաբերել հայ-թուրքական սահմանը հատելու ժամանակ: Նրա համոզմամբ՝ նման դեպքերում արդի տեխնիկական միջոցներով հնարավոր է բավական արագ հայտնաբերել մարդուն:

«Բոլորը խոսում են երկու հանցագործությունների՝ դասալքության և Հայաստանի քաղաքացիների սպանության մասին, անտեսում երրորդ հանցագործությունը՝ Հայաստանի պետական սահմանը հատելու փորձը: Այդ վերջին հանցագործությունը միայն բավական էր, որ նրան ռուս սահմանապահները հանձնեին Հայաստանին: Բացի այդ հայ-ռուսական պայմանագրերի համաձայն՝ ՀՀ-ն ուներ բոլոր իրավունքները՝ պահանջելու, որ դատավարությունը տեղի ունենա ՀՀ տարածքում և ՀՀ համապատասխան ատյանների կողմից»,- ասաց բանախոսը:

Փորձագետը խոցելի համարեց ՀՀ գլխավոր դատախազության այն հայտարարությունը, որ Ռուսաստանի Դաշնությունն իր քաղաքացիներին չի հանձնում այլ երկրներին:

«Խնդիրը նրանում է, որ ՌԴ-ն չի հանձնում, եթե այդ մարդիկ գտնվում են ՌԴ իրավազորության տակ: ՀՀ տարածքում գտնվող ռուսական ռազմակայանը չի հանդիսանում ՌԴ տարածք, դա ՀՀ տարածք է: Այսպես կոչված «արտերկրայնության» սկզբունքը կարող է գործել ՀՀ տարածքում միայն երկու վայրերում: Դրանք են ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը և Գյումրիում գտնվող հյուպատոսարանի շենքը: Եթե Պերմյակովը գտնվեր Գյումրիի հյուպատոսարանում, ապա այդ դեպքում իրավական առումով խնդիր կլիներ, որ կարող էին չհանձնել»,- շեշտեց Ս. Մինասյանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS