TOP նոր
» » » Ինչո՞ւ են հովանավորյալները դժգոհում իշխանություններից

Ինչո՞ւ են հովանավորյալները դժգոհում իշխանություններից

19-11-2013, 19:12 Դիտումներ: Հայաստան » Վերլուծական
19 Նոյեմբեր 2013, 19:12 - NovostiNK
Ինչո՞ւ են հովանավորյալները դժգոհում իշխանություններիցՎերջին օրերին քաղաքական շրջանակներում քննարկվում է հարցը, թե ինչպես է պատահել, որ հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշի Բարսեղի կողմից հովանավորվող «Իրատես դե ֆակտո» թերթում է հրապարակվել «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ գործիչ Գառնիկ Իսագուլյանի աղմկոտ հարցազրույցը:

Հիշեցնենք, որ հարցազրույցում նա դիմելով Սերժ Սարգսյանին` հայտարարում է. «Պարոն նախագահ, կանգնեցրե՛ք այս «բեսպրեդելը», մենք կօգնենք Ձեզ, իսկ եթե չեք կարող, ի սեր Աստծո, հրաժարակա՛ն տվեք»:

Գ. Իսագուլյանի այս հայտարարությունը զարմանք է հարուցել հատկապես այն տեսանկյունից, որ հրապարակվել է Ս. Սարգսյանի ամենամտերիմ գործարար, նրա բացառիկ հովանավորությունը վայելող Բ. Բեգլարյանի հովանավորած թերթում: Տարակուսանքներ են հնչում, թե ինչպես է գործարարը դա թույլ տվել: Հատկապես, որ վերջին շրջանում Գ. Իսագուլյանը հաճախ է հանդես գալիս իշխանություններին քննադատող հարցազրույցներով:

Այդ տեսանկյունից կարծիքներ են շրջանառվում, թե ոչ միայն հասարակության մեջ, այլև իշխանության ամենատարբեր օղակներում ու նույնիսկ իշխանության բացառիկ հովանավորությունը վայելող գործիչների ու գործարարների շրջանում արդեն անթաքույց դժգոհություն է հասունանում իշխանական բուրգի վերևում գտնվող որոշում կայացնողների նկատմամբ: Եվ դժգոհությունը վերաբերում է հիմնականում տնտեսական, ավելի շուտ վարվող հարկային և մաքսային քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական անհավասար պայմանների, անարդարության խորացմանը:

Այս առումով դժգոհության կիզակետում է հատկապես Պետեկամուտների կոմիտեի գործունեությունը, որը շատ դեպքերում հանդես է գալիս ոչ թե որպես պարզ հարկահավաք, այլև ռեկետով զբաղվող կառույց: Կարծիք կա, որ այդ կառույցի ղեկավար Գագիկ Խաչատրյանը վայելելով Ս. Սարգսյանի անվերապահ հովանավորությունն ու վստահությունը` որոշ դեպքերում չարաշահում է այն ու իր լծակներն օգտագործում հարկ վճարողներին, ներմուծողներին և արտահանողներին պարզապես թալանելու համար:

Ինչ վերաբերում է Գ. Իսագուլյանին, ապա տեղեկացնենք, որ նա նույնպես բավականին մտերիմ է Բ. Բեգլարյանի հետ, նրանք նույնիսկ քավոր-սանիկային կապեր ունեն: Ավելին` տեղեկություններ կան, որ անցած տարվանից հետո, երբ Ս. Սարգսյանը նրան ազատեց Ազգային ժողովում իր ներկայացուցչի պաշտոնից և փոխարենը նշանակեց նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին, Բ. Բեգլարյանը Գ. Իսագուլյանին իր մոտ գործ է տվել:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS