TOP նոր
» » » Իշխանությունը` ժայռի կատարին

Իշխանությունը` ժայռի կատարին

20-11-2013, 10:41 Դիտումներ: Հայաստան » Վերլուծական
20 Նոյեմբեր 2013, 10:41 - NovostiNK
Իշխանությունը` ժայռի կատարինԿույր պետք է լինել չտեսնելու համար, որ Հայաստանի շուրջ զարգացումները կրում են չափազանց դինամիկ բնույթ, և դիմակայությունը աշխարհաքաղաքական սուբյեկտների միջև հասնում է բավական բարձր լարվածության: Ըստ էության այս ամենը Հայաստանում տեսնում են բոլորը, պարզապես իշխանությունները այս կապակցությամբ փորձում են արտաքին մարտահրավերների ուժգնացումը դարձնել գործիք ընդդիմախոսների դեմ և նրանց կոչ անել, այսպես ասած, ջուր չլցնել թշնամու ջրաղացին, իսկ ընդդիմությունն էլ իշխանություններին կոչ է անում գոնե այս պայմաններում խելքը գլուխը հավաքել և ապաշնորհությամբ երկիրը կործանման տանելու փոխարեն հրաժարական տալ:

Իրականում, արտաքին մարտահրավերներն ու ճգնաժամային ռիսկերը ինչքան էլ հանդիսանում են լրջագույն խնդիրներ ցանկացած պետության համար, այնքան էլ դրանք ըստ էության կարող են հանդիսանալ նաև բեկումնային փոփոխությունների և թռիչքաձև զարգացման խթաններ: Բանն այն է, որ ճգնաժամային իրավիճակները դառնում են պատճառ կամ առիթ, որպեսզի իրավիճակի վերագնահատում կատարվի և նման սուր պայմաններում տեղի ունենա, այսպես ասած, արթնացում:

Ըստ էության ամեն ինչ շատ հիշեցնում է հայտնի համեմատությունը ժայռի կատարին կանգնած երկու մարդկանց միջև, երբ մեկի մոտ այդ բարձրությունն առաջացնում է ճախրելու զգացում, իսկ մյուսն ընդամենը ունենում է այդ բարձրությունից ներքև թքելու ցանկություն: Եվ հիմա Հայաստանի պարագայում կոնկրետ խնդիրը հենց այս է՝ մարտահրավերները մեզ կտան ճախրելո՞ւ խթաններ, թե՞ մենք կթքենք, կթքենք ներքև, ու մենք էլ կգնանք մեր իսկ թքի հետևից՝ դեպի անդունդ:

Եվ այստեղ չափազանց մեծ է իշխանությունների պատասխանատվությունը, թե ինչ ուղղությամբ կտանեն նրանք երկիրը՝ վերե՞ւ, թե՞ ներքև: Դատելով առկա իրողություններից, առկա ներքին ցուցանիշներից և արտաքին իրադարձություններից` իշխանությունների մոտ ժայռի կատարին առաջացել է լոկ ներքև թքելու ցանկություն, իսկ ճախրելու մասին նրանք չեն էլ մտածում: Եվ երևի թե չեն էլ պատկերացնում, որ նման բան հնարավոր է ընդհանրապես:

Այսինքն` իրականում իրավիճակները չեն Հայաստանի խնդիրը, աշխարհագրական դիրքը, Ղարաբաղի կամ հայ-թուրքական խնդիրները, շրջափակումը չեն Հայաստանի խնդիրները, այլ մարդիկ, որոնց ձեռքին է հայտնվել իշխանությունն ու փողը, և որոնք ունակ չեն մտածել անգամ ճախրելու մասին, ուր մնաց տանել պետությունն այդ ուղղությամբ:

Մուսա Միքայելյան

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS