TOP նոր
» » » Վտանգավոր շփումներ

Վտանգավոր շփումներ

21-11-2013, 09:30 Դիտումներ: Հայաստան » Վերլուծական
21 Նոյեմբեր 2013, 09:30 - NovostiNK
Վտանգավոր շփումներ«Նրանք, ովքեր դեմ են Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելուն և Հայաստանի նեոսովետիզացմանը, տագնապով արձանագրում են այն ակտիվ շփումները, որոնք վերջին շրջանում տեղի են ունենում Հայաստանի և Ռուսաստանի միջև: Չկա օր, որ չլսենք՝ այսինչ պաշտոնական պատվիրակությունը մեկնեց Ռուսաստան, այնինչ պետական անձը հանդիպումներ ունեցավ ռուսական պաշտոնական շրջանակների հետ: Երեկ, օրինակ, Ռուսաստանում էին և ՀՀ կառավարության ղեկավարը, և պաշտպանության նախարարը: Դրանից առաջ Մոսկվայում էր ՀՀ արտաքին գործերի նախարարը: Նույն ակտիվությամբ շարժում կա նաև հակառակ ուղղությամբ: Մի քանի օրից Հայաստան կժամանի ՌԴ նախագահը: Իսկ Հայաստան ժամանող ՌԴ խորհրդարանական, ՀԱՊԿ, մշակութային, լրագրողական ու գիտական շրջանակների պատվիրակությունների հաշիվն արդեն իսկ կորցրել ենք: Մեկը քննարկում է ռուսաց լեզվի հարցը, մյուսը՝ ՀՕՊ՝ հակաօդային միասնական պաշտպանության համակարգի ստեղծման խնդիրը, երրորդը՝ Մաքսայինի առավելությունները հայ հասարակությանը ներկայացնելու գործողությունները կամ միասնական ռուբլու գոտուն անցնելու քայլերը: Մի խոսքով՝ սեպտեմբերի 3-ից հազիվ երկու ամիս է անցել, բայց մի այնպիսի շարժում են սկսել՝ որ կարելի է կարծել, թե Մաքսայինն արդեն ձևավորվել է, և ետսովետական տարածքում աշխույժ ապրանքաշրջանառություն է սկսվել, կամ համաշխարհային պատերազմի ռեալ վտանգ կա, և հարկավոր է պաշտպանական ակտիվ միջոցառումներ ձեռնարկել: Այս «դվիժենին», անշուշտ, կամփոփվի ռուսական «ցարի» Հայաստան կատարելիք դարակազմիկ այցով: Նա կգա և կշոյի հայ ղեկավարների գլուխները՝ «լավ բալիկ» լինելու համար: Մանավանդ՝ Պուտինի գալու ժամանակ արդեն պարզ կլինի, որ մերոնք Վիլնյուսում ոչինչ էլ չստորագրեցին՝ արդարացնելով նեոգաղութատերերի բոլոր հույսերը»:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS