TOP նոր
» » » Սատանան այնքան սարսափելի չէ, ինչքան թվում է

Սատանան այնքան սարսափելի չէ, ինչքան թվում է

22-11-2013, 09:51 Դիտումներ: Հայաստան » Վերլուծական
22 Նոյեմբեր 2013, 09:51 - NovostiNK
Սատանան այնքան սարսափելի չէ, ինչքան թվում էՆոյեմբերի 21-ին Ուկրաինան հրաժարվեց այն բանից, ինչը պատրաստվում էր անել նոյեմբերի 29-ին՝ Վիլնյուսում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովում: Ուկրաինան հրաժարվեց ասոցացման գործընթացից:

Մի կողմից՝ այս իրողությունը շոկային է, մյուս կողմից, սակայն, ի տարբերություն, օրինակ, Հայաստանի՝ Ուկրաինայի դեպքում ամեն ինչ շատ ավելի սպասելի էր, քանի որ արդեն մի քանի օր է, ինչ պաշտոնական Կիևը տարբեր կերպ հասկացնում էր իր մտադրությունը, հաճախ նույնիսկ բացահայտորեն հայտնում այդ մասին: Այնպես որ՝ եթե Հայաստանը մի գեղեցիկ օր վերցրեց ու գիծ քաշեց իր անցած 3 ու կես տարիների վրա, Ուկրաինան սկսեց կետագծերով և կամաց-կամաց դրանք միացրեց իրար: Սակայն, այսպես, թե այնպես՝ արդյունքը ըստ էության նույնն է, ինչ Հայաստանի դեպքում:

Ավելի կարևոր է, իհարկե, այս ամենի գլոբալ արդյունքը: Իսկ գլոբալ արդյունքն այն է, որ, ըստ էության, հետխորհրդային տարածքում հերթական հաղթանակն է տանում ոչ թե բանականությունը, այլ ուժը, մահակը, շանտաժն ու սպառնալիքը, որը Ռուսաստանից ուղղակի հորդում էր Կիևի ուղղությամբ: Եվ այդ ամենը հաղթում են՝ Հայաստանից հետո նաև Ուկրաինայում: Այսինքն՝ սա ուժի, մահակի, շանտաժի ու սպառնալիքի ռևանշն է այն ամենի դեմ, ինչը դեռևս 2 տասնամյակ առաջ շատ ժողովուրդների, այդ թվում հայերի և ուկրաինացիների համար հանդիսանում էր նոր կյանքի սկիզբ, ազատության, ազատ ստեղծագործության սկիզբ, անկախության սկիզբ, համաշխարհային ազգերի ընտանիքում սեփական տեղը արժանապատվորեն ընտրելու սկիզբ:

Իհարկե, այն ամենի համար, ինչ ստացվեց արդյունքում, մեղավոր են հենց ժողովուրդները, որոնք թույլ տվեցին իրենց էլիտաներին այնպիսի վիճակի հասցնել երկրները, որ պարարտ հող ստեղծվեց այդ ուժի, սպառնալիքի, մահակի համար: Սակայն այստեղ, իհարկե, ոչինչ միանշանակ չէ, և կան տարբեր, բազում ասպեկտներ: Ի վերջո, ըստ էության՝ երիտասարդ անկախությունները բախվեցին փորձառու, կոփված, այսպես ասած՝ մասնագիտացած ուժին ու շանտաժին, որն ունի տասնամյակների պատմություն: Այսինքն՝ քաշային կատեգորիաներն իսկապես անհավասար էին:

Մյուս կողմից՝ կա նման անհավասար քաշային հակադրության պայմաններում «հրեշի» դեմ հաղթանակի նախադեպը: Ի վերջո՝ ամեն ինչ կախված է կամքից, ամեն ինչ կախված է ցանկությունից, հաստատակամությունից, սկզբունքայնությունից և արժանապատվության զգացումից: Պարզապես անցնող երկու տասնամյակում դրանք են եղել ամենակարևոր և էական կորուստները, որոնք հանգեցրել են դիմադրողունակության կորստի՝ և՛ ներքին կյանքում, և՛ արտաքին ասպարեզում:

Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքա՞ն արագ կվերականգնվի այդ կորցրածը, ե՞րբ կգտնեն հայերը և ուկրաինացիները իրենց մեջ նման ուժ: Սա ոչ միայն երկու ժողովուրդների առանձին հարցն է, այլ նաև ընդհանուր:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS