TOP նոր
» » » Հրաչյա Հակոբյանը «մաքսանենգ» ծխախոտի հետ կապ չունի. արտադրող ու փոխադրող ընկերությունը նախկին պաշտոնյաներինն է. fip.am

Հրաչյա Հակոբյանը «մաքսանենգ» ծխախոտի հետ կապ չունի. արտադրող ու փոխադրող ընկերությունը նախկին պաշտոնյաներինն է. fip.am

2-05-2020, 10:02 Դիտումներ: Վերլուծական, ՕՐՎԱ ԹԵՄԱ
2 Մայիս 2020, 10:02 - NovostiNK
Հրաչյա Հակոբյանը «մաքսանենգ» ծխախոտի հետ կապ չունի. արտադրող ու փոխադրող ընկերությունը նախկին պաշտոնյաներինն է. fip.am

Ապրիլի 29-ին լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց, թե Ռուսաստանում կալանավորվել է օդանավ, որը փորձել է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով մեծ խմբաքանակի ծխախոտ տեղափոխել։ «Ադեկվադ» նախաձեռնության անդամները, չնշելով որևէ փաստ, հայտարարեցին, թե Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայր Հրաչյա Հակոբյանն է կանգնած շուրջ 40 տոննա մաքսանենգ ծխախոտ արտահանելու հետևում։

Հրաչյա Հակոբյանի՝ այս գործում ներգրաված լինելու պնդումները միանգամից հայտնվեցին մամուլի էջերում։ «Սպուտնիկ Արմենիան», հղում տալով սոցցանցերում պտտվող լուրերին, անդրադարձավ այս գործում Հրաչյա Հակոբյանի մասնակցությանը, «Փաստինֆո» կայքը տարածեց Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանի հայտարարությունը, թե ըստ օդում կախված լուրերի՝ Հակոբյանը համագործակցում է մաքսանենգությամբ զբաղվող կազմակերպության հետ։ Հետագա օրերը, սակայն, ցույց տվեցին, որ ծխախոտ արտադրող և արտահանող ընկերության հետ կապված է ոչ թե Հրաչյա Հակոբյանը, այլ նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ։

Այս մասին հայտնում է fip.am-ը:

Հայկական կողմի արձագանքը

Ծխախոտով բեռնված ինքնաթիռի կալանավորման մասին առաջինը հայտնեց Տելեգրամի «Բոյլերնայա» ալիքը: Ըստ աղբյուրի՝ 40 տոննա քաշով խմբաքանակը կալանավորվել էր Կրասնոդարի սահմաններում, եղել էր մաքսանենգ և հայկական դրոշմանիշով։ Առգրավվել էին կեղծ հաշիվ-ապրանքագրերը։ Բեռը պետք է փոխադրվեր Աֆղանստան։ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարությամբ հանդես եկավ դեպքի առթիվ՝ հայտնելով, որ ՊԵԿ-ում լրացվել է ապրանքային էլեկտրոնային հայտարարագիր, առկա են եղել ուղեկցող փաստաթղթերը, որոնք հասանելի են եղել նաև ՌԴ մաքսային մարմինների համար։ ՊԵԿ-ը հայտնել էր, որ ծխախոտն ունի հայկական ծագում, դրանց մաքսային ձևակերպումներն ու հսկողությունը եղել են օրենքի համաձայն ու այլ երկրի տարածքում դրանց հետ կապված գործողությունների մասով ՀՀ մաքսային մարմինները որևէ իրավասություն չունեն և, բնականաբար, որևէ պատասխանատվություն չեն կարող կրել։

Հրաչյա Հակոբյանն իր հերթին հերքեց իր մասին շրջանառվող լուրերը՝ որակելով դրանք որպես սուտ։

Ո՞վ է արտադրել և արտահանել ծխախոտը Ռուսաստանում առգրավված ծխախոտի արտադրող և արտահանող ընկերությունը «Արմենիան տոբակո քոմփանի» ՍՊԸ-ն է։ Ընկերության ներկայացուցիչը Newarmenia.am-ի հետ զրույցում հաստատել է, որ խմբաքանակն իրենք են ուղարկել Աֆղանստան՝ կասկած հայտնելով, որ իրենց մրցակից կազմակերպություններն են փորձում խոչընդոտ ստեղծել իրենց համար։ Ընկերության տնօրեն Արմեն Ունանյանը բացառել է, որ կարող է խմբաքանակի մեջ հայկական դրոշմանիշով ծխախոտ լինել։ «Արմենիան տոբակո քոմփանին» հիմնվել է 2017-ին, ինչպես նշվում է պաշտոնական կայքում՝ ընկերությունում կատարվել է 15 միլիոն դոլարի ներդրում։ «Արմենիան տոբակո քոմփանիին» են պատկանում «Զենոն» և «Մագնուս» ապրանքանիշերը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS