TOP նոր
» » » Արցախի նկատմամբ Բաքվի իրավունքն ու Ռուսաստանի մանդատը չեն ճանաչվում

Արցախի նկատմամբ Բաքվի իրավունքն ու Ռուսաստանի մանդատը չեն ճանաչվում

23-05-2021, 08:55 Դիտումներ: Հայաստան » Վերլուծական
23 Մայիս 2021, 08:55 - NovostiNK
Արցախի նկատմամբ Բաքվի իրավունքն ու Ռուսաստանի մանդատը չեն ճանաչվում


Ապշերոնյան վարչակազմի ղեկավար Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի մասին նոր համաձայնագիրը ստորագրվելու է ընտրություններից հետո։ Ալիեւն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Պեսկովը նյարդային արձագանքեց համացանցում փաստաթղթի «պատահաբար» հրապարակմանը, որը Հայաստանում դիմադրություն առաջացրեց ու խափանեց դրա ստորագրումը։

Ալիեւն ասել է, որ փաստաթղթի ստորագրման պայմանն այն է, որ Հայաստանն Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս։ Փաստորեն, Ալիեւը ճանաչում է Արցախի ճակատագիրը որոշելու Հայաստանի իրավունքը եւ պահանջում պաշտոնապես հրաժարվել երկրի մի մասից, որն օկուպացվել է։

Եվրախորհրդարանի նիստին, որտեղ բանաձեւ է ընդունվել Արցախյան պատերազմի վերաբերյալ, փաստացի հաստատվել է, որ Արցախի օկուպացիան իրականացվել է ահաբեկչական պատերազմի միջոցով՝ ի հեճուկս միջազգային նորմերի։ Եվրախորհրդարանի բանաձեւը նշանակում է, որ Արցախի նկատմամբ Բաքվի իրավունքն ու Ռուսաստանի մանդատը չեն ճանաչվում։

Վերջին մի քանի ամիսներին երեք կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել՝ կապված հայկական իրավունքների հետ։ Ջո Բայդենը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով 1920 թ․ պայմանագրերով գծված սահմանը։

Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները բանաձեւեր են ընդունել Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին՝ դրանով իսկ ի ցույց դնելով Ադրբեջանի պահանջների ոչ լեգիտիմ լինելը։ Եվրախորհրդարանը մի ամբողջ նիստ է նվիրել արցախյան պատերազմին քաղաքական գնահատական տալու համար (ինչը, ի դեպ, չի արել Հայաստանի խորհրդարանը)՝ փաստացի Բաքվին մեղադրելով միջազգային իրավունքի խախտման մեջ։

Հնչել է նաեւ Ֆրանսիայի առաջարկը՝ Հայաստանի դեմ ագրեսիան ՄԱԿ ԱԽ-ում քննարկելու եւ ռազմական օգնություն տրամադրելու մասին։


Աղբյուրը՝ lragir.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS