TOP նոր
» » » «Միջանցքաձեւ Հայաստան». Լավրովի գոտիներ, թե երկիր

«Միջանցքաձեւ Հայաստան». Լավրովի գոտիներ, թե երկիր

13-06-2021, 09:21 Դիտումներ: Հայաստան » Վերլուծական
13 Հունիս 2021, 09:21 - NovostiNK
«Միջանցքաձեւ Հայաստան». Լավրովի գոտիներ, թե երկիր


Թուրքական եւ «ադրբեջանական» ստորաբաժանումների տեղակայումը ՀՀ սահմանների երկայնքով եւ ռուսական զինվորական ներկայության ձեւավորումը նշանակում են Լավրովյան ծրագրի ընդլայնված գործադրման հուսահատ ճիգեր: Լեւոն Տեր-Պետրոսյանի հաթաթաները՝ ենթարկվել ռուսին, այլապես վատ կլինի, ուղղված են ոչ թե ապագային, այլ մատնում են նվիրվածությունը 200-ամյա կոտորածի շարունակությանը

Նախկին նախագահների եռյակի եւ Co ջատագոված պայծառ ապագայի պարամետրերը գնահատելու համար հակիրճ դիմենք ոչ հեռավոր անցյալին, որն էլ կանխորոշել է ներկա ծանրագույն վիճակը:

Ամեն ինչ միանգամայն թափանցիկ է. Ղարաբաղյան թնջուկը մեկուսի երեւույթ չէր: Արցախը Ադրբեջանական ԽՍՀ հանձնելու մասին ՎԿՊ(բ) Կավբյուրոյի 1921թ. որոշման մեջ իբրեւ հայկական հողը թուրքի նորաստեղծ կազմավորմանը հանձնելու պատճառաբանություն բերվել է երկու հայտնի կետ: Պակաս հայտնի է, որ դրանք հիմա էլ նույնն են:

Առաջին կետը «հանուն ազգերի միջեւ խաղաղության պահպանման» ձեւակերպումն էր: Երկրորդը՝ «հովտային եւ լեռնային Ղարաբաղի տնտեսական կապի» ապահովումն էր: Թվում է, ընդամենը սոցիալիզմի կառուցման տարիներին բնորոշ ձեւակերպումներ են դրանք: Պարզվում է, սակայն, որ սոցիալիզմի հետ կապ չունեին եւ ունիվերսալ էին:

Նույնիսկ խորհրդայնացման դաժան տարիներին կոմկուսակցական մամուլը բացում էր չակերտները բավականին լայն: Առաջին դեպքում նշվում էր «հայկական նացիոնալիզմը բազմազգ Ադրբեջանի կուսակցական կազմակերպության ուժերով չեզոքացնելու անհարաժեշտության մասին»: Մուսավաթական նացիոնալիզմն ու քեմալական ֆաշիզմը նացիոնալիզմ չէին: Երկրորդ կետը վերծանվում էր նույնպես սպառիչ՝ բացառապես անասնաբուծությամբ զբաղվող էթնիկ թյուրքերը ճնշող հայաբնակ «Լեռնային Ղարաբաղի արոտավայրերի հետ անխափան հաղորդակցության» կարիքն ունեին՝ մեկ պետական կազմավորման շրջանակներում: Այլ կերպ ասած մի էթնոսը մյուսի հանդեպ տոտալ «հախ» ուներ, ո՞րն է այստեղ սոցիալիզմը:

Եթե կոպտացնենք պատկերը, ապա կարելի է ասել, որ քոչվոր, անգրագետ, անանուն զանգվածը օգտագործվեց ցեղասպանության ենթարկված քաղաքակիրթ Շուշին ներկայացնող արցախյան հայությանը ճնշելու համար: Նույն սկզբունքը 1921-1936 թվականներին կիրառվեց «խորհրդային» Վրաստանում: Վրացական գյուղը հեղեղեց հայկական քաղաք Թիֆլիսից զանգվածաբար արտաքսված հայությանը: «Դասակարգային անողոք պայքարի» շրջանակներում երկու դեպքում էլ գռեհիկ ցեղասպանություն էր գործվել: Սակայն սա սկիզբը չէր, ինչպես եւ Լավրովը օրիգինալ չէ:

Անկախ Հայաստանի եւ Կովկասի հայության դեմ գործադրվեց դեռեւս XIX դարի կեսերին Միջին Ասիայում կիրառված Կաուֆմանի հակաքաղաքակրթական մարտավարությունը: Ռուսական Կայսրության մեթոդաբանությունը, որի թիրախը իմպերիայի քաղաքակիրթ էթնիկ խմբերն էին, բոլշեւիկները հասցրին կատարելության: Հայերը, իբրեւ ի տարբերություն հրեաների՝ կոմպակտ բնակության եւ պատմական «հողի» տեր խումբ, դարձան Մոսկվայի «թիվ մեկ» թշնամին:

Ցարիզմ, լենինյան կոմունիզմ, կոմունիստ Պուտինի հակակոմունիզմ. 200-ամյա ռուսական քաղաքականության մեջ փոփոխություն չկա: Հայաստանի ջախջախումը իրականացվում է դեռեւս «կոմունիստական» խաղաղապահպան դեմագոգիայի որոտների ներքո, իսկ երկրի «միջանցքային» մասնատումը՝ տնտեսական կապի պահպանման նույն 1921-ից հայտնի փաստարկների քողի տակ: Ոչ մի ֆանտազիա:

Ոչնչացման ռուսական պլանի ճիրաններից Հայաստանը կարող է ազատվել միայն ռազմավարական շրջադարձի հայկական ֆանտազիայի շնորհիվ: Թե ինչ գին պիտի վճարվի դրա դիմաց՝ առանձին հարց է, որի մասին ժամանակն է խոսել առանց ավելորդ հուզականության:

Ezerk.am
Կարդացեք նաեւ

ինչպես նաեւ


Աղբյուրը՝ Lragir

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS