TOP նոր
» » » ՊՆ տարօրինակ հայտարարությունը․ Մոսկվան ու Բաքուն պահանջում են սահմանի հենց այդ հատվածի «դեմարկացիա»

ՊՆ տարօրինակ հայտարարությունը․ Մոսկվան ու Բաքուն պահանջում են սահմանի հենց այդ հատվածի «դեմարկացիա»

13-06-2021, 09:26 Դիտումներ: Հայաստան » Վերլուծական
13 Հունիս 2021, 09:26 - NovostiNK
ՊՆ տարօրինակ հայտարարությունը․ Մոսկվան ու Բաքուն պահանջում են սահմանի հենց այդ հատվածի «դեմարկացիա»


ՀՀ պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Սև լճի շրջանում Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման մասին տարածվող լուրերին: Անկախ սկզբնաղբյուրի անորոշ լինելուց, հաղորդագրությունից տպավորություն է ստացվում, որ ՊՆ-ն զեկուցում է իրավիճակի մասին ինչ որ մեկին, հնարավոր է՝ նույնիսկ ոչ Հայաստանում։ Ավելին, տպավորություն է, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը «տրոհված» է եւ նրա մի մասը զեկուցում է մյուսի գործողությունների կամ անգործունեության մասին։

Պետական ինստիտուտների ինքնակազմաքանդման գործընթացը ՀՀ Նախագահի եւ ԱԺ խոսնակի մակարդակների վրա, որին Լրագիրը բազմիցս անդրադարձել է, չէր կարող շրջանցել նաեւ պաշտպանական գերատեսչությանը։ Երեքն էլ անվանաբար մեկ պետության մասեր են:

Վեպի ծավալ ունեցող ՊՆ հայտարարության մեջ խոսքը Սյունիքի մարզի այն հատվածի մասին է, որն աստիճանաբար դառնում է հանգուցային։ Նիկոլ Փաշինյանն արդեն ակնարկել է այդ մասին, որ դա Հայաստանի «ամենանեղ մասն է», եւ Բաքուն պատահական չէ ներխուժել Սեւ լճի տարածքը։ Դեռեւս նոյեմբերի 9-ից հետո Մոսկվան ու Բաքուն խոսում էին ոչ թե միջանցքի, այլ միջանցքների մասին, եւ խոսքը այդտեղով դեպի Նախիջեւան հավանական երկրորդ ճանապարհի մասին է, Մեղրիից բացի, որտեղ արդեն տեղակայվում են ԷֆԷսԲէ-ի ստորաբաժանումները։

Նիկոլ Փաշինյանը խոսում է Խոզնավարից Սոթք հատվածում ռուս սահմանապահների տեղակայման մասին։ Ինչո՞ւ սահմանի հենց այդ հատվածը: Հաջորդը Սոթք-Սեւան երրո՞րդ «միջանցքն» է լինելու։ Մոսկվան ու Բաքուն պահանջում են սահմանի հենց այդ հատվածի «դեմարկացիա», իսկ Մոսկվայի առաջնորդությամբ Բաքվի ներխուժումներն ու ռուսական զորքերի տեղակայումը համընկնում են հենց այդ հատվածներին, այդպիսով օտարելով Հայաստանի տարածքի նոր կտորներ։

Իսկ մեր բանա՞կը։ Ո՞րն է Վաղարշակ Վառնազովիչի դերը տարրական տրամաբանությունից զուրկ հայտարարություններ տարածելու մեջ։ Ստեղծված իրավիճակի մասին արդեն չենք խոսում: Որքանով է «պարտության գլխավոր խորհրդականը» համապատասխանում սողացող կապիտւլյացիայի գործընթացին: Տպավորություն է, որ լրիվ:


Աղբյուրը՝ Lragir

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS