TOP նոր
» » » ՀՀ Սահմանադրության 26 տարիները...

ՀՀ Սահմանադրության 26 տարիները...

5-07-2021, 12:21 Դիտումներ: Հայաստան » Վերլուծական
ՀՀ Սահմանադրության 26 տարիները...


5 Հուլիս 2021, 12:21 - NovostiNK
ՀՀ Սահմանադրությունն այսօր արդեն 26 տարեկան է։ Այն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին՝ հանրաքվեի միջոցով, որից հետո գրեթե յուրաքանչյուր իշխանություն իր պարտքն է համարել փոխել այն. առաջին երկու փոփոխությունները՝ կատարված 2005 եւ 2015 թթ, իրականացվել են հանրաքվեի միջոցով։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին հանրաքվեի արդյունքում իրականացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում երկրում փոխվեց նաեւ կառավարման կարգը՝ կիսանախագահական ձևից Հայաստանն անցում կատարել խորհրդարանական:

2018թ ապրիլ-մայիսյան իրադարձությունների արդյունքում՝ փողոցի միջոցով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եւս նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ. 2020 թ. Նախ փորձեց հանրաքվեի միջոցով փոխել Սահմանադրությունը՝ ՀՀ ՍԴ նախագահ Հ. Թովմասյանի պաշտոնավարումն այդ պաշտոնում դադարեցնելու ու ՍԴ դատավորների կազմը փոխելու համար, ապա մտքափոխվեց ու որոշեց ԱԺ-ի միջոցով փոխել իրականացնել ցանկալի փոփոխությունն ու 2020թ հունիսի 22-ին՝ առանց ՍԴ եզրակացությունը ստանալու փոփոխություններ կատարվեցին երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության մեջ՝ դադարեցնելով ՍԴ երեք դատավորի՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները, ինչպես նաեւ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարումը եւ նա շարունակեց մնալ որպես ՍԴ դատավոր։

Բացի այդ՝ 2020 թվականի փետրվարին Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծվեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով՝ Սահմանադրության մեջ հավելյալ այլ փոփոխությունները մշակելու համար, ինչի աշխատանքները տապալվեցին, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ակտից հետո մի շարք անդամներ հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի նիստերին։


Աղբյուրը՝ Pastimfo

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS