TOP նոր
» » » Վարդան Բալյան. Հայաստանը կարող է մեծապես շահել և էապես բարելավել իր միջազգային դիրքերը

Վարդան Բալյան. Հայաստանը կարող է մեծապես շահել և էապես բարելավել իր միջազգային դիրքերը

17-09-2021, 14:06 Դիտումներ: Հայաստան » Վերլուծական
17 Սեպտեմբեր 2021, 14:06 - NovostiNK
Վարդան Բալյան. Հայաստանը կարող է մեծապես շահել և էապես բարելավել իր միջազգային դիրքերը


Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.

«Թեհրանը համաձայնել է վերսկսել բանակցությունները միջուկային գործարքի վերակնքման նպատակով: Այդ մասին հայտարարել է Վիեննայում Իսլամական հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն.

«Մենք կձգտենք ոչ մի րոպե չհետաձգել այդ գործընթացը»: Հատկանշական է ոչ միայն հայտարարության տոնայնությունը, այլև հանգամանքը, որ այն հնչում է Թեհրանում գտնվող ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսի վերադարձից անմիջապես հետո: Հավելեմ, որ սեպտեմբերի 7-10-ը Մոսկվայում բանակցություններ էին ընթանում իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մելիի մասնակցությանմբ, որից հետո Վիեննայում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հանդես եկավ բանակցությունները վերսկսելու կոչով, իսկ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը խորհուրդ տվեց Թեհրանին շտապել, քանի որ մոտակա ապագայում գործարքի հնարավոր օգուտները Իրանի համար կդառնան առոչինչ:

Ուշադրության արժանի է այն, որ իրանական նորանշանակ արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիյանը ընդամենը երկու շաբաթ առաջ հայտարարում էր, թե նոր բանակցությունների պլանավորման համար նախագահ Ռայիսիի վարչակազմից կպահանջվի առնվազն մի քանի ամիս:
Վերջին օրերի զարգացումները, եվրոպական շուկաներում գազի գնի էական թանկացումը, Գազպրոմ խմբի նախագահ Միլլերի այցը Երևան, Փաշինյանի հանդիպումը ԻԻՀ նախագահի հետ Դուշանբեում, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ռուսների կտրուկ ակտրիվացումը ակնհայտ են դարձնում մեկ բան՝ խոշոր խաղացողներին հաջողվել է որոշակի համաձայնության գալ Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ: Համենանյն դեպս պետքարտուղար Բլինքենի հայտարարությունը միանշանակ վկայում է, որ ամերիկացիները պատրաստակամություն են հայտնել վերանայել համաձայնագիրը ի օգուտ իրանցիների և տրամադրել տնտեսական արտոնություններ:

Հիշեցնեմ, որ նախագահ Բայդենը զբաղեցնում էր փոխնագախագահի պաշտոնը Օբամայի վարչակազմում, որը Ռոուհանիի կառավարության հետ կնքել էր միջուկային գործարքը 2015 թվականին:

Այն, որ ամերիկացիները Իրանի հետ նոր գործարքի հարցում վերջանականապես կողմնորոշվել են, վկայում են մի քանի գործոններ: ԱՄՆ-ն շահագրգիռ է նավթի գների անկման հարցում, որ փորձում էր լուծել Սաուդիան Արաբիայի հետ, սակայն թագավորությունը հրաժարվեց ավելացնել արդյունահանումը: Էր-Ռիյադի և Վաշինգտոնի հարաբերությունները Բայդենի ընտրությունից հետո կտրուկ սառել են, ամերիկացիները Սաուդիան Արաբիայից հանել են հակաօդային պաշտպանության իրենց համակարգերը, որոնք ապահովում են սաուդյան նավթագործարանների պաշտպանությունը:

Զուգահեռաբար իրանական գործարքի նպաստում է Իսրայելում Նեթանյահուի համեմատ չափավորական Նաֆթալի Բեննեթի կառավարության հետ ձեռք բերված համաձայնությունը սեպտեմբերի սկզբին: Հրեաները համաձայնել են չընդդիմանալ Իրանի հետ համաձայնագրի կնքմանը անվտանգության երաշխիքների ուժեղացման և որոշակի առաջարկների դիմաց: Սա կարևոր իրողություն է, քանի որ Նեթանյահուն կտրուկ դեմ էր հանդես գալիս և ընդդիմանում էր համաձայնագրի վերակնքմանը անկախ պայմաններից:

Առաջին հայացքից գուցե տարօրինակ թվա, բայց նոր գործարքի շահագրգիռ կողմերից են նաև ռուսները, ըստ որում, վերջիններս ջանքեր չեն խնայելու, որ իրանական նավթն ու գազը եվրոպական շուկայում հայտնվեն՝ շրջանցելով Թուրքիայի տարածքը: Ի դեպ, պարսիկներն էլ հակված չեն թուրքական տրանզիտին:

Շատ մեծ ու կարևոր թեմա է, մեզ համար հսկայական կենսական նշանակություն ունեցող: Հայաստանը կարող է մեծապես շահել և էապես բարելավել իր միջազգային դիրքերը, բայց և...

Ցավոք, երկրոդ տարբերակի հավանականությունն այս պահին ավելի մեծ է, քանի որ ներսում իրար ենք ուտում և շատ անլուրջ ենք: Հուսանք, խելքի կգանք վերջապես»։


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS