TOP նոր
» » » Հայաստանն առաջին անգամ բավարարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները, հետ է քաշվել իր ստրատեգիական շահերից և պատրաստ է միակողմանի ու անվերջ զիջումների. Սարգսյան

Հայաստանն առաջին անգամ բավարարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները, հետ է քաշվել իր ստրատեգիական շահերից և պատրաստ է միակողմանի ու անվերջ զիջումների. Սարգսյան

16-12-2021, 09:21 Դիտումներ: Վերլուծական, ՕՐՎԱ ԹԵՄԱ
Հայաստանն առաջին անգամ բավարարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները, հետ է քաշվել իր ստրատեգիական շահերից և պատրաստ է միակողմանի ու անվերջ զիջումների. Սարգսյան

16 Դեկտեմբեր 2021, 09:21 - NovostiNK
Սկսած 1992թ. հունվարի 6-ից ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առաջնահերթություն է եղել: Սկսած Բուշ ավագի վարչակազմից, այս առաջնահերթությունը չի փոխվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Ցանկացած փուլում, երբ նման հնարավորություն է եղել, Վաշինգտոնը աջակցել հայ-թուրքական գործընթացին: Հիմա ամերիկյան քաղաքականության ակտիվացումը պայմանավորված է նաև այս գործընթացով:

Բոլորն են հասկանում, որ Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ բավարարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները, և սա դիտարկվում է որպես պատմական պահ:

Բոլորն են հասկանում նաև, որ Հայաստանը հետ է քաշվել իր ստրատեգիական շահերից և պատրաստ է միակողմանի և անվերջ զիջումների՝ այդ թվում ազգային անվտանգության հաշվին:

Հիմա մեզ բոլորն են քաջալերելու գնալ հաշտեցման ճանապարհով (Թուրքիայի և Ադրբեջանի հետ), քանի որ մենք ենք պատրաստ զիջումների՝ այդ թվում մեր տարածքի, Արցախի և մեր սուվերենության հաշվին», - գրել է Սարգսյանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS