Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
««Ի՞նչ տարբերություն ադրբեջանական կապիտալ է, թե՞ ոչ: Թող գան, ներդրում անեն, աշխատեղ բացեն» պնդող մեր հայրենակիցներին, որոնց հետ քաղաքացիական կամ էթնիկական իմաստով նույնական լինելու անշրջելի հանգամանքը վիրավորանքի զգացում է առաջացնում, պետք է հիշեցնել, որ՝
ա) Բաքվի բռնապետն իր իսկ երկրի ներսում ներդրումների և աշխատատեղեր ստեղծելու կարիք ունի, ուստի, ինչպես սահմանում է ժողովրդական ասույթը՝ «Ճաղատը ճար անող լինի, իր գլխին կանի»։
բ) Վրաստանում նման ներդրումներ արվել են և բացվել են աշխատատեղեր, սակայն դրանից միջին վիճակագրական վրաստանցու նյութական վիճակը, խոշոր հաշվով, համարյա չի տարբերվում միջին վիճակագրական հայաստանցու բարեկեցությունից։
գ) Հաշվի առնելով Հայաստանում ներդրումների համար, մեղմ ասած, ոչ այդքան հարմարավետ միջավայրը, նման մտադրության պարագայում Ադրբեջանի գրեթե միակ մոտիվացիան լինելու է «փափուկ ուժի» միջոցով մեր նկատմամբ ռազմաքաղաքական գերակայության հասնելը։
դ) Եվ, ի վերջո, ադրբեջանական այդ փողերը շաղախված են մեր եղբայրների արյունով՝ ընդ որում, այդ արյունը ոչ միայն չի չորացել, այլ նաև, ցավալիորեն, շարունակում է հեղվել»։

Սերժ Սարգսյան. Չնայած ջախջախված ենք, կապիտուլացված` բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք
1-02-2022, 09:17-
Հայաստանում ՌԴ դեսպանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
31-12-2021, 18:22 -
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում
20-12-2021, 08:57 -
«Ադրբեջանցիները կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասեր»․ Իտալիայի Rai 1-ի ֆիլմը՝ 44-օրյա պատերազմի մասին
13-12-2021, 09:02 -
«Բերեք սրանց սաղին տփենք»․ Պտղնիում ՔՊ-ականները ոչ միայն ուղղորդել են քաղաքացիներին քվեարկել իշխող ուժի օգտին, այլև սպառնալիքներ են հնչեցրել լրագրողների և մրցակիցների հասցեին
6-12-2021, 09:02 -
Ոստիկանները Գորիսի տներից մեկում զինամթերք ու թմրամիջոց են հայտնաբերել
29-11-2021, 08:50 -
SOCAR-ը բենզալցակայան է տեղադրել Գորիս–Կապան ավտոճանապարհին
27-11-2021, 10:03 -
Աղմկահարույց մանրամասներ՝ Փաշինյանի և Սյունիքի համայնքապետերի հանդիպումից
26-11-2021, 08:38 -
Ուրվական քաղաք. BBC-ն Շուշիի մասին ռեպորտաժ է պատրաստել
26-09-2021, 11:33