TOP նոր
» » » ՄԻՊ-ի պաշտոնը այսպիսով վերածվեց ՆԻՊ-ի պաշտոնի

ՄԻՊ-ի պաշտոնը այսպիսով վերածվեց ՆԻՊ-ի պաշտոնի

25-01-2022, 09:49 Դիտումներ: Վերլուծական, Իրավունք, ՕՐՎԱ ԹԵՄԱ
ՄԻՊ-ի պաշտոնը այսպիսով վերածվեց ՆԻՊ-ի պաշտոնի

25 Հունվար 2022, 09:49 - NovostiNK
Փաստինֆո. Մեծամասնության առաջադրած ՄԻՊ թեկնածուին ընտրեցին բացառապես նրան քպականները։ Այդպես էլ պիտի լիներ։ Նրանք սեփականաշնորհեցին նաև ՄԻՊ-ի պաշտոնը։
Արման Թաթոյանից հետո ընտրել մասնագիտական համատեքստում այսօրինակ անպատրաստ /կամ՝ իր պրոֆեսիան հետին պլան մղող/ և հանրային մակարդակում այսչափ նեղմիտ կերպարի, մեկին, որն իր ընտրվելով արդեն իսկ փոշիացնում է իր նախորդի՝ Հայաստանի Հանրապետության ՄԻՊ Արման Թաթոյանի՝ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բոլոր հաջողությունները, այդ թվում՝ միջազգային մակարդակում, ուղղակի ամոթալի է։

Թաթոյանը ամենաբարձր գնահատականի էր արժանանում՝ միջազգային կառույցների կողմից՝, ինչը նշանակում էր՝ այդ մակարդակը փոխանցվում էր Հայաստանի Հանրապետությանը։

Իրականում սա միակ բնագիծն էր, որտեղ Հայաստանը ներկայացնող պետական պաշտոնյան իրականացնում էր իր գործառույթները գերադրական աստիճանով։

Ընդ որում, մարդու իրավունքների և ազգի իրավունքների համադրման համատեքստում։

ՈՒ հիմա՝ այս քպականների թեկնածուն․․․ որը ցանկացած հարցի վերաբերյալ տեսակետ հայտնելիս նախ այն անցկացնում է փաշինյանական իշխանության պրիզմայով, որ բան է, հանկարծ մի սխալ բան, մի թթու, կծու բան չլինի, թե ասի իրեն բերողներին։

Ընդհանուր առմամբ՝ նա չի կարող ընդամենը նեղ շահերի պաշտպան չլինել, քանի որ ՄԻՊ-ի պաշտոնը այսպիսով վերածվում է ՆԻՊ-ի պաշտոնի։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS