TOP նոր
» » » Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից գազամատակարարման վերականգնման աշխատանքների խոչընդոտումը նշանակում է ահաբեկչական արարք. Թաթոյան

Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից գազամատակարարման վերականգնման աշխատանքների խոչընդոտումը նշանակում է ահաբեկչական արարք. Թաթոյան

9-03-2022, 09:16 Դիտումներ: Վերլուծական, ՕՐՎԱ ԹԵՄԱ
9 Մարտ 2022, 09:16 - NovostiNK
Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից գազամատակարարման վերականգնման աշխատանքների խոչընդոտումը նշանակում է ահաբեկչական արարք. Թաթոյան

ՀՀ պետական գործիչ, ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է․

«Արցախում գազի վթարի առնչությամբ այս պահին կա առնվազն 4 հաստատված փաստ՝

1) Արցախի Հանրապետության ողջ տարածքը զրկված է գազից այսօր գիշերվանից՝ ժամը 1-ից սկսած.
2) վթարը Շուշիի շրջանի այն հատվածում է, որն ադրբեջանական վերահսկողության ներքո է.
3) ադրբեջանական կողմը խոչընդոտում է և թույլ չի տալիս, որպեսզի «Արցախգազ» ընկերության մասնագետները վերացնեն վթարն ու վերականգնեն գազամատակարարումը.
4) ադրբեջանական կողմը չի տրամադրում որևէ բացատրություն գազամատակարարման դադարեցման կամ վթարի պատճառների մասին:

Ակնհայտ է, որ գազի մատակարարման դադարեցումով հումանիտար լուրջ խնդիրներ են առաջանալու, իրավունքների զանգվածային խախտումներ Արցախի ողջ բնակչության՝ ավելի քան 100,000 մարդու համար:

Ադրբեջանական զինված ծառայողների կողմից գազամատակարարման վերականգնման աշխատանքների խոչընդոտումը և բացատրություններ չտրամադրելն ակնհայտ նշանակում է հանցավոր դիտավորություն, ահաբեկչական արարք 100,000-ից ավելի մարդու նկատմամբ:

Սա ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի քաղաքականության ակնհայտ դրսևորում է, որ ապացուցում է խաղաղության մտադրությունների բացակայությունը ադրբեջանական իշխանությունների մոտ և ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը Արցախի նկատմամբ:

Նշված փաստերը հաստատել են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը և Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունը»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS