Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է.
«Նախընթաց օրերին առաջնային օրակարգ եկած Ներքին Հանդի պատմությունը հոյասքանչ կերպով ցույց է տալիս, թե ինչ աղետ է բերել ՀՀ դե-ֆակտո թյուրքամետ իշխանությունը մեր հայրենիքի գլխին։
• 1906 թ․-ին՝ հայ-թաթարական բախումների օրերին, Կապանից հարավ ընկած Շիշկերտ, Կեմանց, Ծավ, Հանդ, Շիկահող և Սրաշեն գյուղերը կտրված էին հայաբնակ վայրերից և շրջապատված թյուրք տարրով։
• Օգոստոսի 6-ին՝ Կովսականի և Կերենի թյուրքերը, միավորված Երասխ գետն անցած ատրպատականցի թյուրքերի հետ, մեծ ամբոխով պաշարում են Հանդ, Շիկահող և Սրաշեն գյուղերը։ Երկու օրվա արդյունավետ դիմադրության շնորհիվ թշնամին հետ է շպրտվում։ Հասկանալով, որ դժվար է միաժամանակ երեք գյուղի դեմ գրոհել՝ թշնամին համախումբ կերպով պաշարում է Հանդը՝ գողանալով 60 կով, հրկիզելով գյուղամերձ մարագները։ Կորյուն անվամբ մի քաջորդու ղեկավարած երիտասարդների խումբը, օգնության հասնելով հանդեցիներին, փրկում է գյուղը վերահաս ոչնչացումից։
• Հասկանալով, որ թշնամու հետ իր լեզվով պետք է խոսես, հայերը հակահարձակվում են՝ ոչնչացնելով թշնամական որջերից Մթնաձորը, Սանալուն և Քյոլլուն, որոնք բոլորը նախկինում հայաբնակ, իսկ ուշ միջնադարում բռնի հայաթափված և թյուրքերով լցված գյուղեր էին։
• 116-ամյա վաղեմության դեպքերից ո՞րը չի պատահում այսօր՝ կովերի առևանգո՞ւմը, մարագների (գյուղտեխնիկայի) թիրախավորումը, շրջափակման մեջ հայտնված Սյունիքի գյուղերը, Հայաստանի հարավ-արևելքի հանդեպ թյուրքական աշխարհի նկրտումնե՞րը, թե՞ ի վերջո հայաբնակությունից հետո նորից թշնամուն հանձնված Կերենը, Կովսականը և Քյոլլուն։ Դեռ ավելին՝ ի տարբերություն 116 տարի առաջվա՝ այսօր կորյուններ ու նիկոլդումաններ էլ չկան, որովհետև մեծ մասին կա՛մ ստույգ մահվան ուղարկեցին պատերազմի ժամանակ, կա՛մ դրանից հետո բանտարկեցին։
• Հայաստանի կոլաբորացիոնիստական վարչակարգը, որ իշխանությունը զավթել է մեր պետությունն ինքնիշխանությունից զրկելու դրդմամբ ու մղումով, մեզ հետ է գցել 1 հարյուրամյակ՝ ազգ-պետությունից դարձնելով «Հարավային Կովկասի հայ փոքրամասնություն»։ Առանց այս վարչակարգի հեռացման Հայաստանը որևէ ասպարեզում անգամ փոքրիկ զարգացման շանս չունի՛։

Սերժ Սարգսյան. Չնայած ջախջախված ենք, կապիտուլացված` բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք
1-02-2022, 09:17-
Հայաստանում ՌԴ դեսպանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
31-12-2021, 18:22 -
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում
20-12-2021, 08:57 -
«Ադրբեջանցիները կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասեր»․ Իտալիայի Rai 1-ի ֆիլմը՝ 44-օրյա պատերազմի մասին
13-12-2021, 09:02 -
«Բերեք սրանց սաղին տփենք»․ Պտղնիում ՔՊ-ականները ոչ միայն ուղղորդել են քաղաքացիներին քվեարկել իշխող ուժի օգտին, այլև սպառնալիքներ են հնչեցրել լրագրողների և մրցակիցների հասցեին
6-12-2021, 09:02 -
Ոստիկանները Գորիսի տներից մեկում զինամթերք ու թմրամիջոց են հայտնաբերել
29-11-2021, 08:50 -
SOCAR-ը բենզալցակայան է տեղադրել Գորիս–Կապան ավտոճանապարհին
27-11-2021, 10:03 -
Աղմկահարույց մանրամասներ՝ Փաշինյանի և Սյունիքի համայնքապետերի հանդիպումից
26-11-2021, 08:38 -
Ուրվական քաղաք. BBC-ն Շուշիի մասին ռեպորտաժ է պատրաստել
26-09-2021, 11:33