Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.
«Ադրբեջանը վերջին մոտ մեկ ամիսը (զուգահեռվում է ՀՀ ընդդիմության փողոցային գործողությունների ժամանակացույցի հետ) հետևողականորեն հաղորդագրություններ է տարածում իբրև հայկական կողմից, հատկապես Քելբաջարի հատվածում, հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում:
Բացի նրանից, որ դա հիմնականում չի համապատասխանում իրականությանը, հարկ է նշել, որ սա հավանաբար «հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման» պլան B-ն է, որն իրենից ներկայացնում է հետևյալ սցենարը. եթե հայկական կողմը (տարբեր՝ այդ թվում արտաքին գործընկերների հորդորների ներքո) այնուամենայնիվ չի կարողանում գնալ Ադրբեջանի առաջ քաշած պայմանների լիարժեք ընդունմանը, Ադրբեջանը հրադադարի խախտման նման հաղորդագրություններով նախ ֆոն է ստեղծում, ապա մի օր կոնկրետ սադրանք է ձեռնարկելու ռազմական գործողություններ սկսելու արդեն բուն ՀՀ-ի նկատմամբ:
Արցախում նրանք դա իրենց հավանաբար թույլ չեն տա, ռուսական էլեմենտը դեռևս կարողանում է որոշակիորեն զսպել նրանց:
Սա բավական խելամիտ ու ռացիոնալ պլան է, քանի որ ադրբեջանական կողմի «հակառակորդ»-ը փաստացի նրա գործընկերն է, որը հետևողականորեն իր բանակն ու ռազմական կարողություններ չի զարգացրել, որ հավանաբար հետո, երբ պլանավորված հանձնումներ կատարվեն, հիմնավորի, թե բա չկարողացանք պահել հողը, որն իրականում չցանկացանք պահել է նշանակում:
Սա լեգիտիմ հող հանձնելու երկրորդ արարի պլան է, որ ըստ ՀՀ-ի գործող իշխանության կոչվում է «խաղաղության դարաշրջան»:
Առնվազն պետք է հասկանալ, որ Ադրբեջանը հստակ պատկերացում ունի իր ազգային շահերի մասին, ու երբ նրանք խոսում են Արևելյան Ադրբեջանի, իսկ պատմականորեն «Մեծ Ադրբեջանի» մասին, ի նկատի ունեն, որ այդ Ադրբեջանը մեծանալու է իրենցից արևմուտք գտնվող պետության հաշվին:
Երբեք մի մոռացեք ստորև ներկայացված քարտեզը»։

Սերժ Սարգսյան. Չնայած ջախջախված ենք, կապիտուլացված` բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք
1-02-2022, 09:17-
Հայաստանում ՌԴ դեսպանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
31-12-2021, 18:22 -
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում
20-12-2021, 08:57 -
«Ադրբեջանցիները կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասեր»․ Իտալիայի Rai 1-ի ֆիլմը՝ 44-օրյա պատերազմի մասին
13-12-2021, 09:02 -
«Բերեք սրանց սաղին տփենք»․ Պտղնիում ՔՊ-ականները ոչ միայն ուղղորդել են քաղաքացիներին քվեարկել իշխող ուժի օգտին, այլև սպառնալիքներ են հնչեցրել լրագրողների և մրցակիցների հասցեին
6-12-2021, 09:02 -
Ոստիկանները Գորիսի տներից մեկում զինամթերք ու թմրամիջոց են հայտնաբերել
29-11-2021, 08:50 -
SOCAR-ը բենզալցակայան է տեղադրել Գորիս–Կապան ավտոճանապարհին
27-11-2021, 10:03 -
Աղմկահարույց մանրամասներ՝ Փաշինյանի և Սյունիքի համայնքապետերի հանդիպումից
26-11-2021, 08:38 -
Ուրվական քաղաք. BBC-ն Շուշիի մասին ռեպորտաժ է պատրաստել
26-09-2021, 11:33