TOP նոր
» » » Ձախողված դիվերսիա` քաղաքական հետևանքներով

Ձախողված դիվերսիա` քաղաքական հետևանքներով

9-04-2014, 11:10 Դիտումներ: Հայաստան » Վերլուծական
9 Ապրիլ 2014, 11:10 - NovostiNK
Ձախողված դիվերսիա` քաղաքական հետևանքներովԱդրբեջանի հատուկ ստորաբաժանումները հայկական մարտական հենակետերի ուղղությամբ հերթական հարձակումն են իրականացրել, այս անգամ` ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ: Դիվերսիոն հարձակման մանրամասները հայտնի չեն, միայն հայտնի է, որ Ադրբեջանի հատուկ ստորաբաժանման 3 զինծառայող սպանվել է, ևս 6-ը` վիրավորվել: Տեղի ունեցածը փորձենք դիտարկել ռազմական ու քաղաքական նշանակության առումով:

Ռազմական առումով, միանշանակորեն կարող ենք պնդել, որ ադրբեջանական կողմը ձախողել է իր առջև դրված մարտական խնդիրը: Այս մասին է վկայում ոչ միայն այն փաստը, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը չի կարողացել մուտք գործել հայկական մարտական հենակետի տարածք ու վնաս հասցնել հայկական կողմին, այլ հայ դիրքապահների կողմից կազմակերպված պաշտպանության ու հակահարձակման արդյունքում, նահանջի ճանապարհին կորուստներ ու մեծ թվով վիրավորներ է գրանցել:

Նկատենք, որ դիվերսիոն գործողության ձախողումից անմիջապես հետո, առաջին գիծ էր մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ինչին հետևեց ՊՆ տարբեր հանձնաժողովների շրջայցերը: Ադրբեջանի ռազմական ղեկավարության անհանգստությունն ամենայն հավանականությամբ պայմանավորված է նրանով, որ սա վերջին տարիներին գրանցված ամենախոշոր տապալումն էր` այդքան զոհերով ու վիրավորներով, ընդ որում`ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են հայտնում, վիրավորներից երկուսի վիճակը բավականին ծանր է:

Անդրադառնանք միջադեպի քաղաքական հետևանքներին. Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքը հայկական դիրքապահների կողմից կասեցվեց, սակայն այն անշուշտ քաղաքական հետևանքներ կունենա ԼՂ բանակցային գործընթացի կարգավորման շրջանակներում տեղի ունեցող պրոցեսների վրա:

Դեռ այս ամսվա սկզբին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել էին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, որի շրջանակներում «քննարկվել են նախագահների մակարդակով մոտ ապագայում հանդիպում կազմակերպելու հնարավորությունը և ընդգծել հիմնարար հարցերի առնչությամբ առաջընթաց արձանագրելու անհրաժեշտությունը»:

Հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ նշվում էր «Համանախագահները կրկին ընդգծել են տարածաշրջանում լարվածության թուլացման և խաղաղ գործընթացին աջակցելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»:

Քաղաքական առումով, ադրբեջանական սադրանքն ուղղված էր` առաջինը, տարածաշրջանում լարվածության ու անկայունության պահպանմանը, երկրորդ` նախագահների մակարդակով հանդիպման կազմակերպման դեմ կամ` դրա խափանմանը:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS