TOP նոր
» » » Պիպոյան. «Շնորհակալ եմ, որ շնորհակալ են, բայց…»

Պիպոյան. «Շնորհակալ եմ, որ շնորհակալ են, բայց…»

20-02-2015, 16:07 Դիտումներ: Հայաստան » Տնտեսություն
20 Փետրվար 2015, 16:07 - NovostiNK
Պիպոյան. «Շնորհակալ եմ, որ շնորհակալ են, բայց…»
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը դեռ չի ստացել «Երևան սիթի» սուպերմարկետում հայտնաբերված աղտոտված ձվերի վերաբերյալ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն ուղղված գրության պատասխանը: Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության նախագահը ծառայությանը մի շարք հարցեր է ուղղել, որոնք այս պահին անպատասխան են:

Հիշեցնենք, երեկ ծառայությունը տարածել է հայտարարություն, որ փետրվարի 17-ին Ծառայության աշխատակազմի տեսուչները Հ. Հովհաննիսյան 24/7 հասցեում գործող Երևան Սիթի սուպերմարկետում հայտնաբերվել են թերի մակնշմամբ և աղտոտված հավկիթներ՝ 34 հատ: Հայտնաբերված սննդամթերքը անմիջապես հանվել է վաճառքից և տեղում ոչնչացվել է: Տարածած հայտարարության մեջ ծառայությունը շնորհակալություն է հայտնել «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ին՝ «հետևողական աշխատանքի, սպառողների շահերն ու խնդիրներն ուշադրության առանցքում պահելու և խախտումների մասին բարձրաձայնելու համար: Ամենօրյա ուշադրություն պահանջող այս ոլորտում մեծ է հասարակական վերահսկողության դերը, և ցանկալի արդյունքի հասնելու համար շատ կարևոր՝ պետական և հասարակական կառույցների համագործակցությունն ու փոխլրացումը»:

«Շնորհակալ եմ, որ շնորհակալ են, բայց շնորհակալությունը կարելի էր հայտնել հեռախոսով, առանց շոու սարքելու, և շատ ավելի ադեկվատ արձագանք կստանար թե իմ, թե հասարակության կողմից: Շատերի համար դա կընկալվի ոչ թե համագործակցության անկեղծ ցանկություն ու գնահատում, այլ զուտ ձևական հանրայնացում: Ես ինքս եմ բազմաթիվ անգամներ բարձրաձայնել, որ կա համագործակցության անհրաժեշտություն»,-ասաց Պիպոյանը, ավելացնելով, որ ծառայության հայտարարությունը կարդալուց հետո իր համար պարզ դարձավ ՍԱՊԾ այն աղբյուրը, ով մամուլի միջոցներից մեկին օրեր առաջ ասել էր, թե ՀԿ նախագահը հաճախ է հանդիպում ծառայության պետին ու խորհուրդներ տալիս նրան:

Պիպոյանի խոսքով, իր համար շատ ավելի կարևոր էր ահազանգին ընթացք տալն ու իր հարցերի վերաբերյալ տեղեկություններ ստանալը:

«Պետք է նշեմ, որ սա առաջին անգամը չէ, որ ահազանգում ենք, ինչևէ յուրաքանչյուր դրական գործընթաց պետք է նկատել: Այն որ այս անգամ արձագանքել են, շատ լավ է, հուսանք միշտ կարձագանքեն»,-ասաց նա:

ՀԿ նախագահը կարծում է, որ ավելի ճիշտ կլիներ ծառայությունը տեղեկություններ տարածել, թե աղտոտված կճեպը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մարդու առողջության վրա, ի վերջո ի՞նչ պահանջների պետք է բավարարի գյուղմթերքը, ի՞նչ վտանգ է հայտնաբերվել, ո՞նց է աղտոտված ձուն հայտնվել սուպերմարկետում, ինչպե՞ս է ոչնչացվել:

«Ահա այս հարցերի պատասխաններին է ավելի շատ սպասում քաղաքացին: Նրան շնորհակալությունը հետաքրքիր չի»,-ասաց նա:

Հարցրեցինք, այսինքն կարևորը թողած ընկե՞լ են ձևականությունների հետևից:

«Այո, իհարկե»,-արձագանքեց Պիպոյանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS