TOP նոր
» » » Կառավարությունը լուծարեց «Շիրակ» ՀՌԸ-ն

Կառավարությունը լուծարեց «Շիրակ» ՀՌԸ-ն

31-01-2019, 11:13 Դիտումներ: Տնտեսություն, Հասարակություն
31 Հունվար 2019, 11:13 - NovostiNK
Կառավարությունը լուծարեց «Շիրակ» ՀՌԸ-ն

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց լուծարել «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը։ Որոշման հիմնավորան մեջ նշվում է, որ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից Հայաստանի Հանրապետության տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը և ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռուստատեսային հեռարձակման:

«Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը առայսօր իրականացնում է անալոգային հեռարձակում և այդ պատճառով չի կարողանում ապահովել լայն լսարան, իսկ թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում և զգալի ֆինանսական ներդրումներ, ինչը այս պահին անիրատեսական է:

Նշենք, որ «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի լրագրողները Facebook-յան գրառումներով տեղեկացրել են, որ հեռուստառադիոն ունի մոտ 60 աշխատակից։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS