TOP նոր
» » » Ավարտեցինք տնտեսական մի աննախադեպ առաջարկի քննարկում․ 100 մլն դոլարի պետական ներարկում՝ տնտեսության մեջ․ վարչապետ

Ավարտեցինք տնտեսական մի աննախադեպ առաջարկի քննարկում․ 100 մլն դոլարի պետական ներարկում՝ տնտեսության մեջ․ վարչապետ

7-09-2019, 12:16 Դիտումներ: Հայաստան » Տնտեսություն
7 Սեպտեմբեր 2019, 12:16 - NovostiNK
Ավարտեցինք տնտեսական մի աննախադեպ առաջարկի քննարկում․ 100 մլն դոլարի պետական ներարկում՝ տնտեսության մեջ․ վարչապետ

ՀՀ կառավարությունը քննարկում է շուրջ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու հնարավորությունը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Քիչ առաջ ավարտեցինք տնտեսական մի աննախադեպ առաջարկի քննարկում:

Հազարավոր ընկերություններ ունեն Ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդներ, որոնք գոյացել են մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը: Եթե շատ չմանրամասնեմ, սրանք այն գումարներն են, որ պետությունը Ավելացված արժեքի հարկի գծով պարտք է տնտեսվարողներին եւ խոսքը շուրջ 9 հազար տնտեսվարողների մասին է:

Առաջարկի աննախադեպությունը, կարելի է ասել՝ հեղափոխականությունը կայանում է նրանում, որ կառավարությունում քննարկում ենք շուրջ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու հնարավորությունը:

Առաջարկի իմաստն այն է, որ տնտեսվարողները այդ գումարները, որոնք ունենալու հույս չունեն էլ, ներդնեն մեր տնտեսության մեջ: Սա ըստ էության ավելի քան 100 միլիոն դոլարի պետական ներարկում է տնտեսության մեջ, որը մեր երկրի պատմության մեջ նախադեպը չունի»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS