TOP նոր
» » » Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է երկխոսել հարկ վճարողի հետ

Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է երկխոսել հարկ վճարողի հետ

3-12-2013, 15:56 Դիտումներ: Հայաստան » Տնտեսություն
3 Դեկտեմբեր 2013, 15:56 - NovostiNK
Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է երկխոսել հարկ վճարողի հետԿոտայքի մարզում գործունեություն իրականացնող մի քանի առևտրականների բողոքի ակցիան առիթ հանդիսացավ, որպեսզի որոշ լրատվամիջոցներ իրականությունից հեռու մեկնաբանություններով ու գնահատականներով հանդես գան Պետական եկամուտների կոմիտեի գործելակերպի վերաբերյալ: Փորձեր արվեցին որակումներ տալ տարածքային հարկային մարմնի աշխատանքին` նշելով, որ հարկ վճարողի հետ փոխհարաբերություններն իբրև թե կառուցվում են կոշտ վարչարարության կանոններին համապատասխան, որակումներ, որոնք, սակայն, հեռու են իրականությունը արտացոլելուց: Իսկ իրականությունն այն է, որ կոմիտեն, հատկապես վերջին մի քանի տարում, նպատակային ու հետևողական քայլերով բարձրացրել է հարկ վճարողին մատուցվող ծառայությունների որակը` այն համապատասխանեցնելով ժամանակակից աշխարհում ընդունված չափանիշներին: Բիզնեսի հետ փոխհարաբերություններում շեշտը դրվել է էլեկտրոնային շփման, վերլուծությունների միջոցով հարկային պոտենցիալի վերհանման, արդյունքում եռաստիճան ծանուցումների համակարգով on-line երկխոսության կառուցման վրա: Ինչ վերաբերում է հատկապես փոքր ու միջին բիզնեսին, ապա նրանց գործունեության նկատմամբ առանձնահատուկ մոտեցում կիրառելու տրամաբանության մեջ մի քանի տարվա ընթացքում հնարավորինս պարզեցվել են ընթացակարգերը, կրճատվել է ավելորդ թղթաբանությունը, իսկ վարչարարական գործիքների կիրառումը հասցվել է նվազագույնի:
Արդյունքում, երբ տնտեսվարող սուբյեկտը, չընդունելով փոխհարաբերությունների որակյալ հարթակում առաջարկվող կանոնները, դիմում է շանտաժի և տարաբնույթ պրովոկացիաներով հարկային մարմնի վրա ճնշում գործադրելու տարբերակին, մնում է եզրակացնել միայն, որ այդպիսով անհաջող փորձեր են արվում իրավական դաշտից դուրս գործունեության նկատմամբ չեզոք վերաբերմունք ձեռք բերելու ուղղությամբ, ինչը հարկային և ոչ մի տարածքային ստորաբաժանում իրեն թույլ տալ չի կարող: Կոտայքում և մի շարք այլ տարածաշրջաններում իրականացված վերլուծական աշխատանքի արդյունքում վեր են հանվել կոնկրետ փաստեր տարիներ շարունակ հարկային դաշտից դուրս գործունեություն իրականացրած սուբյեկտների մասին, որոնք սովոր չլինելով օրինական դաշտում աշխատելուն, փորձում են շանտաժի օգնությամբ վերականգնել նախկին արտոնյալ կարգավիճակը:
Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ վերահաստատում է պատրաստակամությունը` քննարկել ընթացիկ աշխատանքում ծագող տարաձայնություններն ու բիզնեսին հուզող խնդիրները` պայմանով, որ դրանք չեն կրի օրինական այն պահանջները շրջանցող բնույթ, որոնցով առաջնորդվում են ինչպես Կոտայքի հարկային տեսչությունը, այնպես էլ տարածքային բոլոր մյուս հարկային մարմինները: Հստակ խնդիր առաջադրող հարկ վճարողներին պատրաստ են ընդունել ու առարկայական քննարկում կազմակերպել հարկային բոլոր տարածքային ստորաբաժանումները, ավելին` հանդիպման արդյունքների մասին հանգամանորեն կիրազեկվեն նաև զանգվածային լրատվության միջոցները:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS