TOP նոր
» » » Առաջարկվում է ենթաակցիզային ապրանքների վրա եղած սահմանափակումը հանել

Առաջարկվում է ենթաակցիզային ապրանքների վրա եղած սահմանափակումը հանել

10-09-2020, 12:19 Դիտումներ: Հայաստան » Տնտեսություն
10 Սեպտեմբեր 2020, 12:19 - NovostiNK
Առաջարկվում է ենթաակցիզային ապրանքների վրա եղած սահմանափակումը հանել

«Առաջարկում ենք ենթաակցիզային ապրանքների վրա եղած սահմանափակումը հանել»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում» և հարակից ներկայացված օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Նա հիշեցրեց, որ ենթաակցիզային ապրանքների վրա ՀՀ-ում սահմանափակում կա, ըստ որի՝ եթե խանութի հսկիչ դրամարկղային մեքենաներում 10%-ից ավելի է տվյալ ենթաակցիզային ապրանքն արտացոլվում, ապա սահմանված պետական տուրքի տասնապատիկի չափով վարչական տուգանք է սահմանվում, որը պետք է լինի ոչ պակաս, քան 500 հազար դրամը։

Սակայն, Ավագ Ավանեսյանի խոսքով, գործող օրենքը և սահմանված տուգանքները սահմանափակում են տնտեսվարողի ճկունությունը, և խնդիրներ են առաջանում թե՛ սպառողի, թե՛ արտադրողի համար։

«Այս կետն առկա է օրենքում, քանի որ ՀԴՄ-ների հին տարբերակը չէր թողնում ՊԵԿ-ին՝ համապատասխան հսկողություն իրականացնել, սակայն նոր սերնդի ՀԴՄ-ներն այդ ռիսկերը հանում են։ Ուստի այս օրենքն իր հարկային նշանակությունը կորցրել է, բայց շարունակում է խնդիրներ առաջացնել շուկայում»,- նշեց նա։

Ավագ Ավանեսյանը շեշտեց, որ նպատակահարմար է օրենքին հետադարձ ուժ տալը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշեց, որ ժամանակին, երբ սահմանվել է 10%-ը, հիմնական հիմնավորումն այն էր, որ հիմնական արտադրողները մանրածախ առևտրի միջոցով՝ առանց հաշիվ-ապրանքագրի, կարող են շրջանցել հարկման ռեժիմները. «Այս պահին ի՞նչ փոփոխություններ են արվել, որ այդ ռիսկերը չեզոքացվեն»։

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Ավագ Ավանեսյանն ասաց, որ նոր սերնդի ՀԴՄ-ներով ՊԵԿ-ը կարողանում է ամբողջությամբ վերահսկել՝ ինչ է արվել։

«Իսկ առաջ մեծ քանակով ապրանք էին բերում, «տակից» վաճառում էին։ Հիմա էլ կարող են դա անել՝ առանց ՀԴՄ կտրոն տալու, բայց ՊԵԿ-ը դա էլ կբռնացնի։ Իսկ ՀԴՄ-ները ցույց են տալիս՝ ինչ է վաճառվել, որ ժամին, ինչ ծավալով»,- պատասխանեց նա։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS