TOP նոր
» » » ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է «Universal Global logistics» ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է «Universal Global logistics» ընկերության ներկայացուցիչներին

28-10-2013, 23:10 Դիտումներ: Հայաստան » Տնտեսություն
28 Հոկտեմբեր 2013, 23:10 - NovostiNK
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է «Universal Global logistics» ընկերության ներկայացուցիչներինՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Universal Global logistics» ընկերության ներկայացուցիչներ Ռաուլ Խիրոնին և Անտոնո Ասերոյին:
Վերոնշյալ ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական մթերքների արտահանման լոգիստիկայով , մասնավորապես, բերքի երկարատև պահպանման, փաթեթավորման և տեղափողման հարցերով:

Ընկերությունը ցանկանում է իր գործունեությունը ծավալել նաև Հայաստանում` հաշվի առնելով առկա ներուժը:
Նախարարը ողջունել է հյուրերին և նշել է, որ իրենց ընտրությունը միանգամայն իրատեսական է, քանի որ Հայաստանն ունի պտուղ-բանջարեղենի արտադրության ծավալները կրկնապատկելու հնարավորություն: Այդ ամենի վկայությունն է Հայաստանում արդեն իսկ գործող «Հայկական միրգ» ծրագիրը, որի շնորհիվ մոտ ապագայում կարտադրվի արտահանման ենթակա պտուղ:
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ուսումնասիրում են հայկական շուկան ու հնարավորությունները և բաց են համագործակցության համար:
Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել իսպանացի գործարարներին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS