TOP նոր
» » » Արդեն 2021-ի սկզբին ՀՀ յուրաքանչյուր երրորդ քաղաքացին աղքատ է լինելու «Փաստ»

Արդեն 2021-ի սկզբին ՀՀ յուրաքանչյուր երրորդ քաղաքացին աղքատ է լինելու «Փաստ»

19-12-2020, 09:28 Դիտումներ: Տնտեսություն, Մամուլ
19 Դեկտեմբեր 2020, 09:28 - NovostiNK
Արդեն 2021-ի սկզբին ՀՀ յուրաքանչյուր երրորդ քաղաքացին աղքատ է լինելու «Փաստ»


«Փաստ» թերթը գրում է «Մասնագետների գնահատմամբ, արդեն 2021 թվականի սկզբին Հայաստանի յուրաքանչյուր երրորդ քաղաքացին մեր երկրում աղքատ է լինելու, իսկ 2020 թվականը փակելու ենք աղքատության մակարդակի էական ավելացմամբ: «Ընդհանուր առմամբ, կոնկրետ աղքատության մակարդակի մեծացման, այդ թվում՝ ծայրահեղ աղքատության մեծացման ճանապարհով ենք գնում»,- «Փաստի» հետ զրույցում մասնավորաբար ասաց տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

Վերջին մեկ ամսում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը նկատելի է նաեւ անզեն աչքով: Ավելին, խորքային վերլուծություններ կան, որ եկող տարի թանկացումներն ավելի մեծ ծավալների են հասնելու, ինչը նշանակում է, որ կտրուկ ավելանալու է աղքատության ու ծայրահեղ աղքատության մակարդակը: Իսկ այս իշխանությունները պարզապես ունակ չեն նման հեռանկարի դեմն առնելու:

«Հիմա մարդկանց հրամցվում է, թե վիճակագրությամբ գնաճը 1,6 տոկոս է, եւ որ այդ ցուցանիշը կառավարելի է: Սա ոչ միայն վտանգավոր պոպուլիզմ է, այլեւ ինքնին վտանգավոր է, որովհետեւ մարդկանց մոտ առաջացնում են իրավիճակին ոչ համարժեք սպասումներ: Իրականում, իհարկե, գնաճը 1,6 տոկոս չէ: Առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ ընդհուպ մինչեւ 20 տոկոսով են թանկացել, եւ այդ միտումը շարունակվում է:

Այսպիսի իրավիճակում կարեւոր է փաստել նաեւ, որ մարդկանց անվանական եկամուտները չեն աճել, ավելին՝ այս իշխանությունների նախագծած 2021թ. բյուջեում էլ այս առումով ավելացում չկա», -ասաց Թ. Ավետիսյանը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 19.12.20թ. համարում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS