TOP նոր
» » » Անելու ենք հնարավոր ամեն ինչ՝ գործարար ոլորտն ակտիվացնելու համար. Լոռու մարզպետ

Անելու ենք հնարավոր ամեն ինչ՝ գործարար ոլորտն ակտիվացնելու համար. Լոռու մարզպետ

12-01-2021, 10:27 Դիտումներ: Հայաստան » Տնտեսություն
12 Հունվար 2021, 10:27 - NovostiNK
Անելու ենք հնարավոր ամեն ինչ՝ գործարար ոլորտն ակտիվացնելու համար. Լոռու մարզպետ


Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մեկնարկել է ճանաչողական այցերը արտադրական ձեռնարկություններ՝ մարզի արդյունաբերական պոտենցիալին, առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և մարզի գործարարներին աջակցելու հնարավորությունները քննարկելու նպատակով:

Ա. Խաչատրյանն այցելել է Վանաձորում գործող «ԳազԱրտ» արտադրամաս, ծանոթացել արտադրամասի գործունեությանը, աշխատանքի կազմակերպմանը:

«ԳազԱրտ»-ը զբաղվում է գազային ճնշակների արտադրությամբ, որոնք արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն: Ճնշակները հոսանք խնայող են, որակյալ և մատչելի:

«Ողջունելի և խրախուսելի է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված կլինի մարզի զարգացմանը, տնտեսական աճին և աշխատատեղեր կապահովի բնակիչների համար. «ԳազԱրտ»-ն այսօր աշխատանքով է ապահովում շուրջ 85 քաղաքացու: Վստահեցնում եմ՝ որպես մարզի ղեկավար՝ պատրաստ եմ աջակցելու հնարավոր բոլոր միջոցներով, ստեղծել կառուցողական ու մրցակցային դաշտ գործարար ոլորտի ներկայացուցիչների համար»,- ասել է մարզի ղեկավարը:

Առաջիկայում ևս մեկ արտադրամաս կշահագործվի՝ այս անգամ արդեն աշխատանքով ապահովելով մինչև 150 քաղաքացու:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS