TOP նոր
» » » Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը 2020 թվականին տպավորիչ աճ է գրանցել. նախարար

Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը 2020 թվականին տպավորիչ աճ է գրանցել. նախարար

5-02-2021, 12:20 Դիտումներ: Հայաստան » Տնտեսություն
5 Փետրվար 2021, 12:20 - NovostiNK
Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը 2020 թվականին տպավորիչ աճ է գրանցել. նախարար


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը փետրվարի 3-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին և փոխդեսպան, զարգացման համագործակցություն հարցերով պատասխանատու Իզաբելա Էրիքսոնին: Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Նախարար Արշակյանը ողջունել է դեսպան Սվենսոնին և հաջողություն մաղթել նորանշանակ դեսպանին՝ իր առաքելության ընթացքում: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Շվեդիայի Թագավորության հումանիտար աջակցությունը Հայաստանին՝ պատերազմից հետո:

Նախարարը կարևորել է հատկապես 2019 թվականի նոյեմբերին Շվեդիայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման վերաբերյալ կնքված համաձայնագիրը՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (SIDA) գլխավոր տնօրեն Կարին Ջամթինի մասնակցությամբ:

«Համաձայնագրի ստորագրումն անկասկած նոր էջ է բացում հայ-շվեդական փոխհարաբերություններում և այդ շրջանակներում անհրաժեշտ է զարգացնել հայ-շվեդական համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում»,֊ ասել է Արշակյանը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հիմնական ոլորտների մասին խոսելիս նախարարը նշել է, որ նույնիսկ տնտեսության համար դժվարին 2020 թ.-ին Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը տպավորիչ աճ է գրանցել, ինչը ցույց է տալիս, որ մեր երկրում բարձր տեխնոլոգիական ոլորտը ոչ միայն աճի մեծ պոտենցիալ ունի, այլ նաև՝ շոշափելի արդյունքներ: Դրա մասին են խոսում նաև Հայաստանում գործող բարձր տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային ընկերությունների մասնաճյուղերը, օրինակ՝ Ericsson և այլ ընկերությունների առկայությունը մեր երկրում:

Նախարարը դեսպանին առաջարկել է շվեդական ընկերությունների ուշադրությունը հրավիրել Հայաստանում մասնաճյուղեր բացելու գաղափարի, ինչպես նաև Ստոկհոլմում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ստեղծելու հնարավորությունների, ու նաև այլ հաջողված տեխնոլոգիական կրթական ծրագրերն այնտեղ տեղայնացնելու վրա:

Դեսպան Սվենսոնը, ով սեպտեմբերին է նշանակվել, դրական գնահատեց բարձր տեխնոլոգիական ոլորտում առկա աճը՝ նշելով, որ դա խոսում է նաև Հայաստանում բարենպաստ միջավայրի և պայմանների մասին: Դեսպանն ընդգծեց, որ իրենք ուրախ կլինեն կիսվել իրենց փորձով, ոչ միայն ընկերությունների զարգացման համար բարենպաստ միջավայր ձևավորելու հարցում, այլ նաև կրթության, գիտության և վերջիններիս կապը բիզնեսի հետ ապահովելու տեսանկյունից:

Հակոբ Արշակյանը դեսպանին է հայտնել, որ հայկական կողմը հատկապես հետաքրքրված է կրթական և գիտական ծրագրերով, և այդ ոլորտում համագործակցությամբ ամենատարբեր ձևաչափերով՝ համալսարանների, գիտական ինստիտուտների և քաղաքականությունների մշակման մակարդակով: Դեսպանն իր հերթին արձագանքել է, որ շվեդական տեխնոլոգիական համալսարաններում հայ ուսանողների համար կան դրամաշնորհներ և հետագայում կարելի է աշխատել դրանց ավելացման ուղղությամբ: Դեսպանը նաև իր հետաքրքրությունն է հայտնել Հայաստանի թվային օրակարգի վերաբերյալ: Հայաստանի թվայնացման հնգամյա ռազմավարությունը արդեն իսկ մշակվել է, և ներկայացվել է կառավարության հաստատմանը և գտնվում է քննարկման վերջնական փուլում:

Քննարկվել են նաև ինկուբատորների և ստարտափ ընկերությունների զարգացման և համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS